Ինչպես անել, որ սոցցանցերն օգուտ բերեն ձեր բիզնեսին. Դիանա Ավետյան
Ինչպես անել, որ սոցցանցերն օգուտ բերեն ձեր բիզնեսին. Դիանա Ավետյան

Ինչպես անել, որ սոցցանցերն օգուտ բերեն ձեր բիզնեսին. Դիանա Ավետյան

Morgan Consulting Agency-ի տնօրեն Դիանա Ավետյան

Սոցցանցերը հասանելի են գրեթե բոլորին, սակայն քչերն են լիովին տիրապետում դրանցում բիզնես էջեր վարելու բոլոր նրբություններին: Ամենամեծ սխալը, որ բիզնեսները հաճախ թույլ են տալիս հետևյալն է` նրանք սկսում են սոցցանցերով իրենց մարքեթինգն, առանց գաղափար ունենալու, թե ինչպես են այն օգտագործելու: Եվ միայն աղոտ հույս ունենալով, թե եթե պարզապես սկսեն գրառումներ անել մի քանի սոցցանցերում միաժամանակ և շատ հաճախ, ապա ինչ-որ ձևով, ինչ-որ ինտերնետային հրաշքների միջոցով, իրենց ընկերությունը մի գիշերում կաճի ու կդառանա բազմամիլիոնանոց բիզնես: Ստորև ներկայացնում ենք սոցցանցերում գրագետ մարքեթինգի մի քանի գաղտնիք:Ինչպես անել, որ սոցցանցերն օգուտ բերեն ձեր բիզնեսին. Դիանա Ավետյան

Facebook

Նախ պետք է վերացնել այն էջերը, որոնք բացվել են որպես անձնական էջ ու օգտագործվում են որպես բիզնես էջ: Ֆեյսբուքը նման էջեր հայտնաբերելիս, արգելափակում է: Եվ առհասարակ դա գեղեցիկ չէ ու պրոֆեսիոնալ չէ: Նրանց համար, ովքեր չեն ուզում ժամանակ ծախսել անձնական էջերի վրա, ֆեսյբուքն ունի Business Manager հարթակը, այսինքն` միանգամից կարելի է բիզնես էջ բացել ու ժամանակ չծախսել ու չտարվել անձնական էջերով: Ֆեյսբուքն ունի 2 ծուղակ.Ինչպես անել, որ սոցցանցերն օգուտ բերեն ձեր բիզնեսին. Դիանա Ավետյան

  • Ժամանակատար է, այսինքն` մի բանի համար մտնում ենք, մոռանում ենք ու շատ ժամանակ ենք ծախսում նաև այլ բաների վրա: Դրանից խուսափելու ձևը Business Manager-ով աշխատելն է:
  • Սեփականության հարցն է: Ֆեյսբուքյան ձեր էջը ձերը չէ, այլ ֆեյսբուքինն է, այն կարող է և արգելափակվել:

Մի քանի խորհուրդ, թե ինչպես ճիշտ կառավարել: Նախևառաջ պետք է ճանաչել` ում համար եք գրում, և հետևորդներն ովքեր են ու հետևել, թե նրանք ինչ են հավանում ու ինչ տալ նրանց: Դրա համար կարևոր է, որ բիզնեսը պատկերացնի ինքը ինչ արժեք է տրամադրում վիրտուալ աշխարհում: Բիզնեսը պետք է որոշի իր ներկայությունն ինչ թեմայով է և այդ թեմայով հնարավորինս շատ արժեք տրամադրի, ոչ թե անընդհատ գովազդի կամ զեղչերի մասին տեղեկացնի: Նույնիսկ ասում են, որ ճիշտ հարաբերակցությունը հետևյալն է 80-ը 20-ի: Այսինքն` փոստերի 80 տոկոսը թող լինի արժեք տրամադրել և միայն 20 տոկոսը լինի ձեր գովազդը: Որովհետև երբ մարդիկ 80 տոկոս լավ նյութ են ստանում, որն իրենց օգտակար է, համաձայն են 20 տոկոսը հանդուրժել ձեր գովազդը: Գովազդը նույնպես պետք է ուղղված լինի հատուկ թիրախային լսարանին: Գովազդների դեպքում մի ինդեքս կա , որը կոչվում է Relevance Score, այսինքն` որքանով է տեղին ձեր գովազդը ձեր լսարանի համար: Դրան պետք է անպայման ուշադրություն դարձնել: Դուք, գովազդի արդյունքներին հետևելիս, պետք է նաև դրան ուշադրություն դարձնեք: Այդ ինդեքսը շատ հստակ ցույց է տալիս, ձեր գովազդը խոսում է ձեր լսարանի հետ, թե ոչ: Եթե այդ ինդեքսը ցածր է, նշանակում է, որ անտեղի գումար եք ծախսում ոչ ճիշտ գովազդի վրա: Ցանկացած դեպքում` վճարովի, թե անվճար, հարկավոր է առաջին տեղում, կենտրոնում դնել հաճախորդին և իր հետաքրքրություններն ու ցանկությունները:

Instagram

Ինսթագրամն ամնաարագ աճող հարթակն է, ճիշտ է օգտատերերի քանակը առայժմ պակաս է ֆեյսբուքից, բայց այն աճի ամենաարագ տեմպն է ցույց տալիս, իսկ  օգտատերերի միջին տարիքը 35-ից ցածրն է: Դա նշանակում է, որ եթե դուք բան եք առաջարկում երիտասարդ սեգմենտին, այն հրաշալի գործիք է, բայց, իհարկե, այն տեսողական գործիք է: Ինչպես անել, որ սոցցանցերն օգուտ բերեն ձեր բիզնեսին. Դիանա ԱվետյանԻնսթագրամի առանձնահատկությունը նրանում  է, որ ինսթագրամի օգտատերերը գեղեցկություն են սիրում և ստեղծում, այսինքն` այնտեղ չեք տեսնի ինչ-որ սելֆիների շարք, անորակ վիդեոներ, այնտեղ մարդիկ խնամքով են ընտրում, հարյուրավոր լուսանկարներից ընտրում են ամենալավը: Ինսթագրամը հաղորդում է, որ սա գեղեցիկ աշխարհ է կամ աշխարհի գեղեցկությունն է այս հարթակում: Եվ դա պետք է հաշվի առնել, եթե ձեր բիզնեսը գովազդում եք ինսթագրամով: Եվ այստեղի հետևորդները շատ շնորհակալ աուդիտորիա են, հենց որ տեսնում են, որ իրենց ուզածն եք տալիս, անմիջապես սկսում են հետևել:

Linkedin

Լինքդինը պրոֆեսիոնալ հարթակ է, այն ի սկզբանե ստեղծվել է աշխատանքի հայտարարություններ տեղադրելու համար, իսկ հիմա մի քիչ փորձում է փոխել ձևաչափը: Գովազդն այստեղ մի քիչ ավելի թանկ է: Ինչպես անել, որ սոցցանցերն օգուտ բերեն ձեր բիզնեսին. Դիանա ԱվետյանԲայց ունի մի շատ հզոր գործիք, որը բավական մեծ տեսանելիություն է ապահովում: Slide Share հատված ունի, որտեղ բիզնեսների մեծ մասը տեսանյութ է դնում ամեն ինչի մասին  և լրիվ անվճար: Այսինքն ցանկացած թեմայով կարող եք նյութ գտնել այդ հատվածում,  իսկ վճարովի հատվածում նաև ձեր բիզնեսի տվյալները կարող եք լրացնել:

Բիզնեսը պետք է շատ բան փորձի ու հասկանա, թե որտեղից է շատ հաճախորդ գալիս ու որ սոցիալական ցանցն է իրեն պոտենցյալ հաճախորդ բերում, ունիվերսալ ոչինչ չկա:

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Օրվա սկիզբն ու արդյունավետությունն ըստ մագնատների
Արդյո՞ք մարքեթինգը դեր ունի պետական կառավարման օղակներում. Հովհաննես Թովմասյան

Առնչվող գրառումներ

Մարքեթինգը ճարտարապետության մեջ. ինչպե՞ս զարգացնել ճարտարապետական փոքր ձեռնարկությունները