Կարևորն այցելուներն իրենց ճնշված չզգան. մարքեթինգը բժշկության մեջ. Խաչանուշ Հակոբյան
Կարևորն այցելուներն իրենց ճնշված չզգան. մարքեթինգը բժշկության մեջ. Խաչանուշ Հակոբյան

Կարևորն այցելուներն իրենց ճնշված չզգան. մարքեթինգը բժշկության մեջ. Խաչանուշ Հակոբյան

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ-ի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյան

Ինպե՞ս եք սկսում օրը:

-Կենտրոնի առօրյան շատ լեցուն է, մարդկային հոսքը շատ մեծ է, այցելուները, ցավոք, շատ են, մարդիկ են, որոնք ունեն խնդիրներ, ունեն լուծելի, կամ ցավոք, արդեն լուծում ստանալու համար բավականին ուշացած խնդիրներ, բայց մենք աշխատում ենք համագործակցված և ոչ մի պարապ նստած մարդ մեր կենտրոնում ուղղակի չունենք:

Այդ հոսքը որքա՞ն ժամանակ հետո եղավ:

-Մենք առաջին կենտրոնն ենք և առայժմ միակը տարածաշրջանում՝որպես մամոգրաֆիկ կենտրոն, հանրապետության կանանց կեսից ավելին այժմ հետազոտվում է այս կենտրոնում, և հոսքն ապահովվել է մեր ագիտացիոն աշխատանքի արդյունքում, երբ մարդիկ չգիտեին, թե ինչ է մամոգրաֆիան: Նրանք կամաց-կամաց կրթվեցին, կարողացան հասկանալ, թե ինչքան կարևոր է այս հետազոտությունը, որից  հետո կենտրոնի միջանցքները դարձան այսքան բազմամարդ:

Կարևորն այցելուներն իրենց ճնշված չզգան. մարքեթինգը բժշկության մեջ. Խաչանուշ Հակոբյան

-Իսկ այդ ագիտացիան ի՞նչ տարբերակով է արվել:

-Երբ ես նոր էի եկել աշխատելու, կարծում էի, որ գովազդի համար հարկավոր չէ գումարներ վատնել, մտածում էի՝ ավելի լավ է այդ գումարով անվճար հետազոտություն կազմակերպել կարիքավոր կանանց համար և հենց այդպես էլ անում էինք, նրանք էլ իրենց հերթին պատմում էին մյուս կարիքավորներին, նաև վճարովի հետազոտվող կանայք էին դառնում մեր քայլող գովազդները՝ պատմելով հարևաններին, բարեկամ-հարազատներին: Հետագայում հասկացա մամուլի հզոր ուժի կարևորության մասին: Ասեմ, որ երևի մեր կենտրոնն առաջիններից էր, որ խոսեց մամոգրաֆիկ հետազոտության մասին հեռուստատեսությամբ՝ թե ինչքան կարևոր է կանխարգելել քաղցկեղը, և կամաց-կամաց սկսեցինք կայանալ՝ որպես նաև ագիտացիոն կենտրոն, որը շատ մեծ դեր ունեցավ, շատ շնորհակալ եմ մասմեդիային, այս հարցում մեզ օգնելու, աջակցելու գործում: Մեր նպատակն է՝ ունենալ կանանաց մի ստվար զանգված, որոնք կգան հետազոտվելու առանց գանգատների, որպեսզի շուտ հայտնաբերվի նախաքաղցկեղային փուլում գտնվող հիվանդությունները և դրանք կանխարգելելով,  վիրահատական միջոցով վերացնելով՝ ունենանք առողջացած կին:  Այ սա է մեր գաղափարը և միտքը, այսօր 9500 կին փրկվել է այս ճանապարհով:

Կարևորն այցելուներն իրենց ճնշված չզգան. մարքեթինգը բժշկության մեջ. Խաչանուշ Հակոբյան

Հետազոտման համար անցկացվող ակցիաների մասին ինչպե՞ս է իրազեկվում հաճախորդը:

-Մարտին և հոկտեմբերին զեղչեր անելը մեր սուրբ պարտականությունն է դարձել: Կարծում եմ, որ պետք է լինել դինամիկ և ճկուն, քանի որ մրցակցության այս դարում պարտավոր ես ճիշտ ընտրել մարքեթինգի ուղին, իսկ մարքեթինգի ուղին ես չեմ համարում, որ դա հաստատված է և վերջ, հակառակը՝ ես այն ամեն օր վերանայում եմ: Այժմ մենք ունենք ակցիա 1-ամսյակի առիթով, ունենք նաև մոտ 300 տեղանոց կոնֆերանս սրահ, որտեղ մարդիկ կարող են կազմակերպել իրենց միջոցառումները, կոնֆերանսները, համագումարներն ու սեմինարները, այդ օրվա շահագործումից առաջացած գումարը անմիջապես մտնում է դրամարկղ և վերածվում է այն կանանց համար վճարի, որոնք վճարունակ չեն, ասյինքն՝ մարդը կազմակերպում է միջոցառում և դառնում է բարեգործ: Մեր ակցիաների մասին նախապես հայտարարում ենք հեռուստատեսային հաղորդումների միջոցով, ֆեյսբուքյան էջով, ինստագրամով, հաճախ գյուղական համայնքներ ենք գնում, բարեբախտաբար մեր մասին գիտեն բոլորը:

Կարևորն այցելուներն իրենց ճնշված չզգան. մարքեթինգը բժշկության մեջ. Խաչանուշ Հակոբյան

-Մարքեթինգն ինչքանո՞վ եք կարևորում ձեր աշխատանքում:

-Ճիշտն ասած, ես՝ որպես սովետական ժամանակաշրջանի մարդ, այդ բառը չեմ ընկալում (ծիծաղում է), իհարկե իմաստը հասկանում եմ, քանի որ տնտեսագետ եմ, բայց իմ աշխատանքի մեջ չեմ որոշում, թե ինչ մարքեթինգով առաջնորդվեմ և ինչպես կազմակերպեմ այն, ես աշխատում եմ իմ հոտառությամբ, արդեն ունեցած իմ փորձի վրա հենվելով, այս 2-ի համադրությամբ  ունենում եմ հաջողություններ, չեմ ուզում գլուխ գովել, բայց ամենակարևոր բանը, որը ես ունեմ, իմ աշխատակազմն է, թիմը: Աշխատակիցները բանիմաց են, գրագետ, ձգտող են և նպատակասլաց, որոնց աշխատանքի արդյունքում է, որ ես չեմ սխալվում: Ունենք ինժեներների լավ թիմ, ունենք տեխնիկական աջակցողների շատ ուժեղ թիմ, արդեն կենտրոնում ունենք տղամարդկանց որոշ խումբ, որոնց կողքի աշխատանքի շնորհիվ մենք չենք ունենում խափանված սարքեր կամ հոսանքազրկում:

-Քանի որ մեր թեման մարքեթինգն է, խնդրում եմ կենտրոնի ինտերիերից պատմեք:

-Այստեղ ամեն ինչ հաշվարկված է: Մենք աշխատել ենք անել այնպես, որ մեր կենտրոն մտնող կինը չզգա, որ ինքը հիվանդանոց է եկել, քանի որ իրենք գալիս են լարված, բորբոքված, արդեն անհանգիստ գիշեր անցկացրած, չեմ հավատում, որ որևէ կին այս կենտրոն գալիս իր համար միևնույն կլինի, թե ինչ պատասխան է լսելու, մենք աշխատել ենք անել այնպես, որ իրենք չզգան հիվանդանոցի հոտը, գույները, հիվանդանոցի ճնշող աուրան, կարծում եմ, որ մեզ հաջողել է, և ամենակարևորը նրանք առաջին հերթին ժպիտի են արժանանում, կիրթ սպասարկման, մոտեցման, բժիշկների կողմից ջերմ վերաբերմունքի, այցելուները սկսում են վստահել իրենց ամենա-ամենա խորքային զգացմունքները: Այս բոլորը մենք հաշվարկել ենք, երկար ժամանակ մտածել ենք, քննարկել ենք ամերիկյան բժշկական ինժեներների հետ: Շատ հաճախ եմ լսում, երբ մարդիկ ասում են կարծես հիվանդանոց եկած չլինենք, մենք ուզում ենք, որ իրենք գան հաճելի վայր, որտեղ իրենց ճնշված չեն զգա:

Կարևորն այցելուներն իրենց ճնշված չզգան. մարքեթինգը բժշկության մեջ. Խաչանուշ Հակոբյան

Կենտրոնում գործում է նաև Doctor’s  սրճարանը, ո՞րն էր նպատակը սրճարան ունենալու:

-Այո, ժամանակին հարկերում ունեինք խոհանոցներ, որտեղից սննդի հոտը տարածվում էր հիվանդասենյակներ և ամենուր, երկար մտածեցի, թե ինչ կարելի է անել, խորհրդակցեցի հարազատներիս հետ և եկանք եզրակացության, որ սնվելու տարածքը պետք է կենտրոնացնել մեկ տեղում, արդյունքում ունեցանք շատ գեղեցիկ և հաճելի տարածք, ընտրել ենք գույներ, առողջ սնունդ, ընտրել ենք թարմ և էժան սնունդ, կարծում եմ՝ Դուք էլ կհամոզվեք սրանում, երբ այցելեք, այստեղ այցելում են նաև ուսանողներ, կողքի հիվանդանոցներից մարդիկ: Ամենակարևորը՝ սնունդը պատրաստվում է նույն օրը, խոհարարները գաիս են վաղ առավոտյան՝ լուսաբացին:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Ինչպե՞ս սկսել բիզնես 0 կապիտալով. Արմեն Սուքիասյան
Բիզնես 200 դոլարով. Օնեքսը գրավում է միջազգային շուկան. Սամվել Մարտիրոսյան

Առնչվող գրառումներ

Ինչպե՞ս տարբերել PR-ը մարքեթինգից, ի՞նչ ֆիլմեր է խորհուրդ տալիս դիտել Հայկ Կիրակոսյանը