Բիզնես 200 դոլարով. Օնեքսը գրավում է միջազգային շուկան. Սամվել Մարտիրոսյան
Բիզնես 200 դոլարով. Օնեքսը գրավում է միջազգային շուկան. Սամվել Մարտիրոսյան

Բիզնես 200 դոլարով. Օնեքսը գրավում է միջազգային շուկան. Սամվել Մարտիրոսյան

Օնեքսի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյան

 -Ինչպե ՞ս ծագեց նման բիզնես հիմնելու գաղափարը և որքա՞ն երկար եք մտածել այն սկսելուց առաջ:

-Տեսնելով նմանատիպ ծառայություն մատուցող ընկերություններ հարևան Վրաստանում` մեզ շատ ոգևորեց գաղափարը և շատ կարճ ժամանակում դա նախաձեռնեցինք: Այդ ժամանակ Հայաստանում չկար նման տեսակ ծառայություն, և բառացիորեն երեք ամսից էլ քիչ ժամանակում բիզնեսը սկսեցինք գործարկել:

-Ո՞վ է օգնել բրենդի անվան ու գույների ընտրության հարցում:

-Անվան ընտրության մեջ գաղափարը կնոջինս է: Անվանումը online և express բառերի միքսն է: Մենք ուզում էինք անվան մեջ լիներ express բառը , իսկ online էլ ընտրվեց, քանի որ մեր գործունությունն այդ ժամանակ միայն օնլայն գնումների առաքումն էր:

Բիզնես 200 դոլարով. Օնեքսը գրավում է միջազգային շուկան. Սամվել Մարտիրոսյան

-Որքա՞ն ներդրում է պահանջել նման բիզնես սկսելը:

-Մենք Օնեքսի գործունեությունը սկսել ենք 200 դոլար ներդրումով` չհաշված լիցենզավորման համար անհրաժեշտ գումարը: Գնել ենք դարակներ ու 12 քառակուսի մետր տարածքում սկսել ենք մեր գործունեությունը:

-Հիմա շուկայում նման ընկերություններ էլի կան, ո՞րն է ձեր մրցակցային առավելությունը:

-Շուկայում կան մի քանի նման ընկերություններ, որոնց հետ կարողանում ենք օնլայն գնումների մշակույթը մտցնել Հայաստան և տալ հնարավորություն մեր սպառողին անել գնումներ աշխարհի ցանկացած կետից: Ամեն ընկերություն ունի իր առանձնահատկությունը, մեր ընկերությունը հիմնավորվում է նրա վրա, որ մենք IT լուծումներ ենք առաջարկում, ամեն օր բարելավում ենք մեր մոտեցումներն ու ամեն ինչ աշխատում ենք տեղափոխել թվային դաշտ: Օնեքսը յուրահատուկ է նաև նրանով, որ միայն մեզ մոտ է, որ հաճախորդը, օգտատերը կարողանում է ծրագրի միջոցով պատվիրել սմարթ ծառայություն արտասահմանյան պահեստում, օրինակ` պատվիրի իր պատվերը ստուգել, իր պատվերը հավելյալ փաթեթավորել և այլն: Բացի դրանից, Օնեքսն ունի սահմանված ամենակարճ առաքման արագությունը` 4-8 աշխատանքային օր: Հայկական շուկայում դա ամենակարճ ժամկետն է: Նաև իրականացնում ենք պատվերների առաքում Հայաստանից դեպի այլ երկրներ: Այս ոլորտում մեր մրցակիցներն արդեն այլ ընկերություններ են, և այստեղ էլ մեծ հաջողություններ ենք գրանցել:

Բիզնես 200 դոլարով. Օնեքսը գրավում է միջազգային շուկան. Սամվել Մարտիրոսյան

-Եթե խոսենք օնլայն գնումների մասին, ինչու՞ պետք է մարդիկ օգտվեն հենց ձեր ծառայությունից: -Մեր պահեստները ավտոմատիզացված են մաքսիմալ: Հիմա մեզ մոտ գործում է ամեն ուղղությունից 1կգ-ի համար 3000 դրամ ակցիան` 4000-ի փոխարեն, երկրորդը` առաքման արագությունն է, երրորդը` մեզ մոտ գործում են բազմաթիվ սմարթ սերվիսներ, չորրորդ` մեր պահեստներն ավտոմատիզացված են այն աստիճան, որ մեր հաճախորդը ցանկացած պահի կարող է ստանալ իր պատվերի տեսագրությունը:

-Մարքեթինգային ինչպիսի՞ քաղաքականություն ունի Օնեքսը:

-Անկեղծ ասած` ամեն ինչ այնքան պարզ ու շատ քիչ ծախսերով է կատարվել: Այստեղ աշխատել է այն գործոնը, որ այդ ժամանակ շատ տեղին էին Օնեքսի ծառայությունները, Հայաստանում հասարակությունը դրա կարիքն ուներ: Մեր անձնական կապերն էլ օգտագործելով` մենք կարողացել ենք շատ քիչ գումարներ ծախսել` օգտագործելով միայն ֆեյսբուքի տիրույթը: Օրը 10 դոլարի մասին էր խոսքը: Իհարկե, հիմա մարքեթինգի բյուջեն մի քիչ ավելի շատ է: Շատ քիչ օգտագործում ենք նաև ռադիոգովազդը:

-Ամեն ինչ իսկապե՞ս այդքան հեշտ էր, դժվարությունների չե՞ք հանդիպել:

Բիզնես 200 դոլարով. Օնեքսը գրավում է միջազգային շուկան. Սամվել Մարտիրոսյան

-Օնեքսը ստեղծման երկրորդ ամսից եղել է շահութաբեր ընկերություն, ստեղծման օրից գնալով աճում է: Եղել են, իհարկե, խնդիրներ, օրինակ` Չինաստանի պահեստը սկզբից, որ բացեցինք, աշխատում էինք չինացիների հետ, շատ բարդ էր, երբ քո գործընկերն այլ արժեհամակարգի կրող է: Արդյունքում` հիմա Չինաստանում ապրող հայերի հետ ենք համագործակցում: Սկզբում կարելի է մտածել պահեստի սխալ ընտրություն էր, բայց հենց դա օգնեց հասկանալ Չինաստանի առանձնահատկությունները և կատարել հաջողակ քայլեր: Մյուս խնդիրն այն էր, որ սկզբում մարդիկ մեզ չէին վստահում, բայց դա էլ ակտուալ չէ:

-Ո՞րն է հաջողության հասնելու Ձեր գաղտնիքը:

-Մի քանի կարևոր բան կնշեմ. ընտրել ճիշտ գործընկերներ ու թիմ, ճիշտ ժամանակին ճիշտ գաղափարներ ունենալ, անդադար ներդնել եռանդ ու էներգիա:

Հեղինակ`Ժաննա Ավագյան

Կարևորն այցելուներն իրենց ճնշված չզգան. մարքեթինգը բժշկության մեջ. Խաչանուշ Հակոբյան
#ԳաՌուն է. Ինչպե՞ս գառան միս ուտելը դարձնել թրենդային. Աննա Սալոմե

Առնչվող գրառումներ

Որքան մեծ է էնտուզիազմն, այնքան քիչ գումար է պետք. ԿԱՎ