Այն, ինչ չգիտես Amazon-ի մասին
Այն, ինչ չգիտես Amazon-ի մասին

Այն, ինչ չգիտես Amazon-ի մասին

Իզուր չի ասվում, որ հաճախորդը միշտ ճիշտ է, վերջում բիզնեսի ճակատագիրը հենց հաճախորդներն են որոշում։ Որոշ բիզնեսներ կենտրոնանում են իրենց մրցակիցների վրա, այնինչ պետք է կենտրոնանալ հաճախորդների վրա:Այն, ինչ չգիտես Amazon-ի մասին

Աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի` Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոս

Ստորև կարդացեք մի քանի հետաքրքիր փաստեր Amazon-ի մասին, որոնք հավանաբար չգիտեիք:

  1. Եթե այցելեք Relentless.com հասցե, կրկին կհայտնվեք Amazon-ի գլխավոր էջում: Պատճառն այն է, որ դա Amazon-ի հնարավոր անուններից մեկն էր: Ի վերջո, հիմնադիրն ընտրում է Amazon-ը` ոգեշնչվելով, որ իր ընկերությունը կկոչվի աշխարհի ամենամեծ ավազանն ունեցող գետի անունով:
  2. Amazon-ում կար զանգակ, որը զնգում էր, երբ ինչ-որ մեկը գնում էր կատարում: Մի քանի շաբաթ անց սկսեց այնքան հաճախ զնգալ, որ ստիպած եղան հանել այն:Այն, ինչ չգիտես Amazon-ի մասին
  3. Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն ուզում էր, որ իր աշխատակիցներն աշխատեին շաբաթական 60 ժամ: 1998 թվականին Սուրբ ծննդյան տոներին աշխատակիցներին օգնելու էին եկել նրանց հարազատներն ու ընկերները, քանի որ ընկերությունը չուներ բավարար քանակի աշխատողներ: Նրանք օրերով մնում էին Amazon-ում: Դրանից հետո ընկերությունը որոշեց համալրել կադրերը:
  4. Երբ ստեղծվեց ebay-ը, Բեզոսը գործարկեց Amazon-ի աճուրդային կայքը, որը, սակայն, չարդարացրեց իրեն: Այդ ժամանակ 40 000 դոլարով Բեզոսը գնեց քարանձավային արջի կմախք. այն մինչև հիմա էլ Amazon-ի հիմնական շտաբի ընդունարանում է` գրությամբ` արջին չկերակրել:Այն, ինչ չգիտես Amazon-ի մասին
  5. 2004 թվականին Amazon-ը մշակեց նախագիծ, որը կոչվում էր Block View: Դրա օգնությամբ հնարավոր էր ինֆորմացիա գտնել ռեստորանների, խանութների և նրանց գտնվելու վայրի մասին: Շուրջ 100 դոլարով Amazon-ը լուսանկարիչների ուղարկեց ԱՄՆ-ի 20 քաղաք` իրենց մեքենաներով շրջելու և լուսանկարելու: Իսկ 2006 թվականին դադարեցրեց նախագիծը: 2007 թվականին google-ը մեկնարկեց բոլորին հայտնի Street View-ն:
  6. Սկզբում Amazon Kindle-ը պայմանական կոչվում էր Ֆիոնա. անունը վերցրել էին Նիլ Ստիվենսոնի Զմրուխտե դարաշրջան գրքից, որտեղ մի ինժեների հաջողվում է գողանալ շատ հազվագյուտ ինտերակտիվ գիրք իր աղջկա` Ֆիոնայի համար: Amazon-ի թիմը խնդրում է Բեզոսին պահպանել այդ անունը, բայց նրան Kindle-ն ավելի է դուր գալիս. այն նշանակում է հուր վառել:

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Այն, ինչ չգիտես Google-ի մասին
Այն, ինչ չգիտես Ebay-ի մասին

Առնչվող գրառումներ

Email մարքեթինգի ոսկե կանոններ, որոնք խախտել չի կարելի. Գայանե Մելքումյան