Այսօր ի՞նչն է արդիական մարքեթինգում. Սեդա Վարդանյան
Այսօր ի՞նչն է արդիական մարքեթինգում. Սեդա Վարդանյան

Այսօր ի՞նչն է արդիական մարքեթինգում. Սեդա Վարդանյան

Հաճախ հնչող հարցերից է, թե ի՞նչ է մարքեթինգը: Մարքեթինգը ոչ թե գիտություն է, ոչ թե մասնագիտություն, այլ մի իրավիճակ է, որն ինքն իր համար կարող է ստեղծել յուրաքանչյուրը: Իսկ թե ի՞նչն է այսօր արդիական մարքեթինգում, ի՞նչ գործիքներ կիրառել, զրուցել ենք Global Madia Lab-ի հիմնադիր-տնօրեն, անձի բրենդավորման մասնագետ Սեդա Վարդանյանի հետ:

Այսօր ի՞նչն է արդիական մարքեթինգում. Սեդա ՎարդանյանՍեդան ասում է, երբ ասում են եկեք խոսենք մարքեթինգի մասին, կամ որ հարցնում են մարքեթինգում ինչն է ժամանակակից, երբեք չի կարողանում հստակ պատասխանել, քանի որ մարքեթինգը շատ ընդհանուր հասկացողություն է ու ամեն մասնագետ, ամեն փորձագետ յուրովի է մեկնաբանում: «Այդ իսկ պատճառով ճիշտ կլինի հասկանալ,  թե մարքեթինգն ինչ նպատակ ունի ու ինչ խնդիր է լուծում»,-մեկնաբանում է մասնագետն ու շարունակում, որ մարքեթինգը բացահայտում է շուկայում թիրախային լսարանի պահանջմունքը, կարողանում է գրագետ մատուցել, այնպես, որ ցանկություն ունենաս ձեռք բերել այդ ծառայությունը կամ ապրանքը: «Պետք է անընդհատ սովորել, նույնիսկ մեզնից փոքր մասնագետներից, անգամ 12 տարեկան երեխայից՝ անընդհատ նրանց հետ առնչվելով, պետք է սովորել բրոքերներից էլ, ով ամբողջ կյանքում բնակարանի վաճառքով է զբաղվում, նրանցից ևս կարելի է սովորել մարքեթինգային գործիքներ, գաղտնիքներ, հաղորդակցություն ու արդիականություն»,- ասում է Սեդան, նա կարծում է, որ մարքեթինգի արդիականության մեջ կարելի է ընգծել անձի մարքեթինգը, քանի որ շատ մեծ տենդենց է շուկայում և ամբողջ աշխարհում: Շատ միլիոնատերեր մուլտիմիլիարդային ընկերություններ են ստեղծում և գնում են դեպի իրենց անձի հանրայնացում, սա բացատրում են այսպես՝ ապահովագրում ենք մեր բիզնեսները:

Մասնագետը հայաստանյան շուկայում անձի բրենդավորման օրինակ է բերում Կամո Թովմասյանին. «Նա ամենակարկառուն ներկայացուցիչն է անձի բրենդի կառուցման, self-made է, ինքն իրեն կառուցել է, իր անունը գրագետ կերտելով՝ կարողացել է ստեղծել մի նախագիծ՝ բլոգ, և ստեղծել է մենաշնորհ այդ ասպարեզում, նա ինչ կանոներ կուզի կկարողանա թելադրել և իրենից բոլորն օգտվում են, նրա թիմը զարկերակի վրա է դրել մարքեթինգը, այն ինչ կիրառվում է աշխարհի digital շուկայում, նրա թիմը կիրառում է, նրանք անընդհատ թարմացումներ են անում:

Այսօր ի՞նչն է արդիական մարքեթինգում. Սեդա ՎարդանյանԱյն հարցին, թե այլ մասնագետներ Ռալֆ Յիրիկյանին են դիտարկում անձի բրենդավորմա նկարկառուն դեմք, մասնագետը պատասխանում է, որ ինքն իրեն իրավունք չի վերապահում գնահատական տալ, բայց եթե պետք է գնահատել քիչ, միջին ու բարձր տարբերակով, գնահատում է միջին, քանի որ Յիրիկյանն այդքան էլ չի օգտագործում սոցիալական մեդիա հարթակները,նա ուղղակի կատարում է իր ընկերության ստրատեգիայի մեջ մտնող պարտականությունները, այսինքն՝ հանրային իվենթների մասնակցություն, սոցիալական պատասխանատվության գործեր անելով:

Այն հարցին, թե արդյո՞ք կարող ենք մտածել, որ մարքեթինգային կարևոր և խոշոր գործիքը սոցիալական մեդիան է, մասնագետը պատասխանում է. «Այո՛, միանշանակ, եթե չկաս սոցիալական մեդիայում, ուրեմն գրեթե չկաս շուկայում, եթե չեմ սխալվում Բիլ Գեյթսն է ասել սա»: Շարունակելով անձի բրենդավորման թեման՝ Սեդան օրինակներ է բերում, որ այն մարդիկ, ովքեր անհատ են ու կարևոր նշանակություն ունեցող գործունեություն են ծավալում, իրենց պետք է հանրայնացում, քանի որ շատ ուժեղ մրցակցություն կա և մրցակիցները, որոնք որակապես շատ ավելի թույլ են, բայց կարողանում են իրենց գրագետ երևալ շուկայում լսարանի մեծ զանգված են ձեռքբերում, իսկ նրանք, որոնք լավն են, իրենց աշխատասենյակներից դուրս չեն գալիս, մնում են աննկատ, դրանք իրենց շնորհքն իրենց ձեռքերում մարդիկ են՝երգիչները, լուսանկարիչները,  վիրաբույժները, արտիստները: Մասնագետն օրինակ է բերում իր հիմնած ընկերությունը, որը շատ լավ է դիրքավորվել շուկայում, մարքեթինգային ծառայություններ է մատուցում, օգտակար գործունեություն է ծավալում անձի բրանդավորման ու ընկերությունների մարքեթինգի կառուցման, կայացման ու իրականացման գործում: Սոցիալ մեդիայում ամենակարևոր դերն արդյո՞ք լուսանկարներինն է, վիդեոներինը, թե խոսքինը, Սեդա Վարդանյանը պատասխանում է, որ արդիականը վիդեոներն են, քանի որ վիդեոներն մեխանիկորեն միանալու պատճառով ուզած-չուզած մի քանի վայրկյան նայում ենք, ու եթե այդ մի քանի վայրկյանում հնարավոր եղավ ներգրավել դիտորդին, ուրեմն զիլ վիդեո է:

Այսօր ի՞նչն է արդիական մարքեթինգում. Սեդա Վարդանյան

Իսկ, թե որ սոցիալական ցանցն է ակտուալ, մասնագետն ասում է, որ աշխարհում Twitter-ն իր տեղում է, Linkedin-ը շատ արագ զարգանում է, Pinterest-ն ուղղակի աննկարագրելի արագ տեմպեր է հավաքում, բայց Հայաստանում իրենից օգտվում են ճարտարապետներն ու դիզայներները, շատ քիչ մարդիկ կան, որ Pinterest են օգտագործում: «Pinterest-ը ոգեշնչվելու ու նոր պրոդուկտ ստեղծելու համար հիանալի տարբերակ է»,- խոսքն ավարտում է Սեդան:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Եթե ուզում ես հասկանալ արդյո՞ք գիրքը քեզ հետաքրքրում է, թե ոչ, ուրեմն կարդա առաջին 19 էջը. Աստղիկ Օհանյան
Հայաստանը որպես շուկա դիտարկելը սխալ է, Հայաստանը վայր է, որտեղ պետք է ստեղծել, իսկ վաճառքն իրականացնել դրսում. Լիլիթ Մելիքյան

Առնչվող գրառումներ

«Կաֆֆան» ունի սուրճ նաև մանուկների համար. Ալիկ Փինաջյան