- 1865 թվականին ինժեներ Ֆրեդերիկ Իդեստամը հիմնել է թղթի փոքր արտադրամաս, որն էլ 1871-ին վերանվանվել է Nokia Ab: Իսկ սա ընկերության առաջին լոգոն է:
- 1960-ականներին Nokia-ն արտադրում էր նաև հողաթափեր և զուգարանի թուղթ:
- Nokia-ի հեռախոսների վարկյանաչափը միանում է ոչ թե խոսակցության սկզբից, այլ զանգ կատարելու պահից:
- Առաջին վճարովի զանգը բջջային հեռախոսով` GSM ստանդարտով կատարվել է 1991 թվականին. զանգողը Ֆինլանդիայի վարչապետն էր:
- Այս բրենդի միջոցով հայտնի դարձավ Plain Jane Automobile ռոք խումբը , որի ստեղծագործություններից մի քանիսը դարձան Nokia-ի ռինգթոնները:
- Nokia-ի ամենահայտնի ռինգթոնը ստեղծվել է իսպանացի երաժիշտ Ֆրանսիսկո Տարեգայի Gran Vals ստեղծագործության հիման վրա:
- 2009 թվականին Nokia-ն շահել է դատն Apple -ի դեմ: Վերջինս օգտագործել էր Nokia-ի մշակած 10 տեխնոլոգիա: Արդյունքում Apple-ը խոշոր գումար է վճարում Nokia-ին:
- Nokia-ն երբեք չէր արտադրում մոդելներ, որոնք կսկսվեին 4 թվով, քանի որ Ասիայի մի շարքերկրներում այդ թիվն ասոցացվում էր անհաջողության հետ:
Հեղինակ` Ժաննա Ավագյան