1. Աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակը՝ «Tokyo Skytree»-ը, գտնում է Տոկիոյի Սումիդա շրջանում, բարձրությունը 634 մետր է: Այս թիվը հենց այնպես չի ընտրված, 6 թիվը հին ճապոներենում արտաբերվում է «մու» 3-ը՝ «սա», 4-ը՝ «սի», բոլորը միասին դառնում է Մուսասի, ինչն էլ այն տարածաշրջանի անունն է, որտեղ գտնվում է հեռուստաաշտարակը: Աշտարակն իր բարձրությամբ աշխարհում երկրորդ շինությունն է Դուբայի Բուրջ Խալիֆայից հետո (Burj Khalifa 828 մ): Աշտարակը կառուցվել է ժամանակակից հակասեյսմիկ համակարգի օգնությամբ, պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2012 թ.-ին:
2. Տոկիոյում ապրում է այնքան մարդ, որ քաղաքի ջերմությունը միջինից 10 աստիճանով միշտ բարձր է:
3. Տոկիոյի մետրոն ուղևորափոխադրման ոլորտում աշխարհում խոշորագույներից է: Մետրոյից օգտվում է տարեկան 3,2 միլիարդ մարդ: Այստեղ գործում է հատուկ պաշտոն՝ հրող, որի գործառույթն է ուղևորներին հրել-տեղավորելը մարդկանցով լեփ-լեցուն վագոնների դեպքում:
4. Նախկինում այս քաղաքը Էդո անունով ռազմական ամրոց է եղել, որը թարգմանաբար նշանակում է ծովափ:
5. Կենդանաբանական այգին տարվա մեջ 2 ամիս փակվում է, որպեսզի կենդանիները հանգստանան այցելուներից:
6. Տոկիոյում տարեկան 150 երկրաշաժ է լինում:
7. Վաճառքի ավտոմատացված մեքենաներում վաճառվում է ամեն ինչ՝ շոկոլադից մինչև կնոջ համար նախատեսված ներքնազգեստ:
8. Կատուների սրճարանն առաջինը բացվել է Տոկիոյում, քանի որ այստեղ մեծ բնակելի տներում արգելված է կատու պահելը: 9.Տոկիոյում սրճարանները նախատեսված են տեղացիների համար, օտարերկրացիներին այստեղ չեն սպասարկում:
9. Տոկիոյում որոշ սրճարաններ նախատեսված են միայն տեղացիների համար, օտարերկրացիներին այստեղ չեն սպասարկում և նույնիսկ ցուցանակ կա մուտքի մոտ այդ հայտարարությամբ:
10. Խցանումներից խուսափելու համար, կառուցվել են մայրուղիներ, որոնք, սակայն վճարովի են: