Ինստագրամյան 6 ակտիվ հաշիվները
Ինստագրամյան 6 ակտիվ հաշիվները

Ինստագրամյան 6 ակտիվ հաշիվները

Նրանք ժամանակակից են, ուրախացնող և միշտ մտահղացումներով հարուստ: Ո՞րն է նրանց հաջողության գաղտնիքը:

1. King Arthur Flour

Դժվար է պատկերացնել, որ ալյուր արտադրող ընկերությունը Instagram- ում կարող է ունենալ անմրցունակ հետևորդներ: Սա խոսում է այն մասին, որ բրենդի SMM թիմը գիտի՝ ինչ է անում:

Էջում տեղադրված ախորժաբեր թխվածքների նկարներից շատերն արվել են ընկերության հաճախորդների կողմից: Որպեսզի իրենց խոհարարական հմտությունները պատմող լուսանկարները հայտնվեն King Arthur Flour-ի էջում, նրանք օգտագործում են հաշթագ #kingarthurflour:

Հիշե´ք, որ բրենդային հեշթեգն ամենաարդյունավետ գործիքն է քոնթենթի ստեղծման համար: Անհրաժեշտ է օգտագործել բրենդային հեշթեգեր սեփական փոստերում, որոնքը պարտադիր չէ որ լինեն ընկերության անունով, անհրաժեշտ է կիսվել փոստով և նշել, որ այդ փոստը գտել եք այսինչ հեշթեգի միջոցով: Սա է King Arthur Flour-ի ինստագրամյան ռազմավարությունը:

Փորձե´ք նաև դուք:

Ինստագրամյան 6 ակտիվ հաշիվները

2. Dictionary.com

Հայտնի սայթն իր համար ընտրել է բավական հեշտ, բայց արդյունավետ մոտեցում: Ամեն օր բրենդը հանրայնացնում է բառ և նրա նշանակությունը վառ ֆոնի վրա: Այս ռազմավարությունը կարող է աշխատել նաև ձեզ համար:

Օգտագործեք փոստերում տեքստեր՝ ցիտատներ կամ կարճ խորհուրդներ, կարճ տեքստեր օգտագործեք, երկար տեքստերի դեպքում դեպքում չեք կարող օգտատիրոջը գրավել:

Ինստագրամյան 6 ակտիվ հաշիվները

3. 3M

Ընկերությունը շատ արդյունաբերություններում լիդեր է՝ առողջապահությունից մինչև օֆիսների համար նախատեսված արտադրանք:

Բրենդի հաշիվը միքս է գիտության, տեխնոլոգիայի և lifestyle-ի վերաբերյալ հետաքրքիր փոստերով:

 3M-ի էջում կգտնվի նորարարությունների և գիտության խառնուրդով միքսային փոստեր՝ ֆոտոների, վիդեոների, սլայդերի տեսքով: Կահույքի լուսանկար տեղադրելիս՝ տեղադրում է նաև, թե ինչպես է արտադրում այդ կահույքը՝ ընդգծելով բրենդի յուրահատկությունը:

Դուք նույնպես ընդգծեք Ձեր բրենդի յուրահատկությունը:

https://www.instagram.com/3m/?utm_source=ig_embed

4. Trader Joe’s

Էջը կիսվում է ռոմանտիկ ընթրիքների և մարզիկների նախաճաշերի նկարներով, օգտագործում է ստեղծագործական մոտեցում, չի ձանձրացնում: Դուք նույնպես կարող եք նրա նման հայտնի լինել, որի համար անհրաժեշտ է ֆիքսվել կյանքի ոճի վրա, պետք է հասկանաք լսարանը և կարողանաք հետաքրքրացնել ձեր հետևորդներին: Օրինակ՝ Trader Joe’s-ը գիտի, որ իր հետևորդներից շատերը զբաղված ծնողներ են, այդ իսկ պատճառով գայթակղիչ փոստեր է անում, ինչպես օրինակ՝ մեկ գավաթ գարեջուր ըմպելը, քանի դեռ ոչ ոք չի խանգարում:

https://www.instagram.com/traderjoes/?utm_source=ig_embed

5. Sharpie

Մեծ բրենդ է փոքր արտադրանքներով, նրա հաշիվը ծաղկում է աշխատակիցների և իր արտադրած գրիչների սիրահարների հրաշալի ստեղծագործությունների շնորհիվ: Sharpie-ի հետևորդները նկարում են հագուստի, կոշիկների և անսպասելի մակերեսների վրա և տեղադրում իրենց էջերում՝ նշելով Sharpie-ին՝ այսպիսով պատմելով պատմություններ:

https://www.instagram.com/sharpie/?utm_source=ig_embed

6. TSA

ԱՄՆ Տրանսպորտային անվտանգության վարչությունը Instagram- ի իր հաշիվն օգտագործում է իր աշխատանքի լուսավոր կողմը ցույց տալու համար:

Թեեւ նման կազմակերպություններում առկա բոլոր տեղեկությունները պահվում են խիստ գաղտնիության մեջ, բայց TSA- ն բաժանորդների հետ կիսում է յուրահատուկ «backstage» բովանդակությամբ: Բացի «հարց ու պատասխան» -ից բրենդը իրականացնում  է զվարճալի գրառումներ, հրապարակումներ՝ առգրավված իրերի լուսանկարներ, անսովոր ուղեբեռներ եւ իրենց աշխատանքի այլ ուշագրավ կետեր: TSA-ն հաճախ պատմում է իր թիմի մասին, թե ովքեր են ընկերության աշխատողները, ինչն էլ հաշիվը դարձնում է «կենդանի»:

Ինստագրամյան 6 ակտիվ հաշիվները

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Որո՞նք են թվային մարքեթինգի այս տարվա թրենդները
SMM-ի ամենատարածված սխալները. Տարոն Պապիկյան

Առնչվող գրառումներ

Ի՞նչ է Influencer մարքեթինգը և ինչպե՞ս է այն աշխատում