Այն, ինչ չգիտես Սանտորինիի մասին
Այն, ինչ չգիտես Սանտորինիի մասին

Այն, ինչ չգիտես Սանտորինիի մասին

Երբ ամառվա շոգն ու կիզող արևը ձեզ կանչում են աշխարհի տարբեր անկյուններ՝ վայելելու հանգիստը, միևնույն ժամանակ բազմապիսի իրար չզիջող քաղաքներ ու երկրներ իրենց ֆոտոշարքերով և չերևացող մարքեթինգային քայլերով գայթակղում են ձեզ ու շփոթության մեջ գցում, թե ուր գնալ: Հունական կղզիներից Սանտորինին այն բացառիկներից է, որ ձեր ուշադրությունը միշտ իր վրա է բևեռում արդեն մարքեթինգային գեղեցիկ քայլերի միջոցով: Այն հրաբխային ծագում ունի, առանձնանում է գունային գամայով: Ամեն դեպքում քիչ բուսականություն ունենալով՝ մարքեթինգային մանր քայլերի շնորհիվ տուրիստական խոշոր կենտրոններից է:

Մի քանի փաստ Սանտորինի կղզու մասին՝

  1. Սանտորինին մոտավորապես 500 տարի առաջ ձեւավորված հրաբխային ծագման մեծ ավազան է: Ժամանակակից կղզին նախկին կղզու մնացորդն է, որը քանդվել է մ.թ.ա. 1600-ականների հրաբխային ժայթքման հետեւանքով:

Այն, ինչ չգիտես Սանտորինիի մասին

2. Հրաբուխը գործող է. վերջին մեծ ժայթքումը եղել է 1953 թ.:

Այն, ինչ չգիտես Սանտորինիի մասին

3. Հին անունը Թիրա է, այստեղ առաջին բնակիչները հայտնվել են 3000 տարի առաջ:

4. Ժամանակակից անունը՝ Սանտորինի, ստացել է 1204 թ. Սուրբ Իրինայի պատվին (Santa Irini) :

5. Սանտորինի կղզին հայտնի է իր սեւ, կարմիր, սպիտակ լողափերով, որոնք աշխարհում համարվում են ամենամաքուրը: Սանտորինիի բոլոր լողափերը նշվում են կապույտ դրոշով:

Այն, ինչ չգիտես Սանտորինիի մասինԱյն, ինչ չգիտես Սանտորինիի մասինԱյն, ինչ չգիտես Սանտորինիի մասին

6. Ամեն տարի Սանտորինիում հանգստանում է ավելի քան 1.5 միլիոն զբոսաշրջիկ: 2011-ին կղզին ճանաչվել է ամենաայցելվողն աշխարհում:

Այն, ինչ չգիտես Սանտորինիի մասին

7. 2000 թ. BBC-ին այստեղ է նկարահանել  հազարամյակի վերջին մայրամուտը: Բացի այդ, կղզու գայթակղիչ տեսարաններում է նկարահանվել Անջելինա Ջոլիի դերակատարմամբ «Լառա Կրոֆտ» ֆիլմի երկրորդ մասը: Նկարահանումը տեղի է ունեցել Օիա քաղաքում:

Այն, ինչ չգիտես Սանտորինիի մասին

8. Սանտորինիում ջրի բնական աղբյուրներ չկան, եւ տեղացիները կատակում են ասելով՝  «ավելի շատ եկեղեցիներ, քան տներ, ավելի շատ գինիներ, քան ջուր եւ ավելի քիչ մարդիկ, քան էշեր ունեցող կղզի է»: Էշն այստեղ առանձին պատմություն ունեցող և ավանդույթ կրող, հարգանքի արժանի կենդանի է:

Այն, ինչ չգիտես Սանտորինիի մասինԱյն, ինչ չգիտես Սանտորինիի մասինԱյն, ինչ չգիտես Սանտորինիի մասին

9. Չնայած փոքր չափին, կղզում կա ավելի քան 2000 եկեղեցի: Այստեղ ընդունված է կառուցել փոքր ընտանեկան եկեղեցիներ:

Այն, ինչ չգիտես Սանտորինիի մասին

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

5 ֆիլմ մարքեթինգի և գովազդի մասին. մաս առաջին
Ինչպե՞ս մեկ նախադասությամբ պատմել բրենդի մասին. Dave Bailey

Առնչվող գրառումներ

Մարզային բիզնեսի առանձնահատկությունները. Վահրամ Միրաքյան