Ինչպիսի՞ գովազդները կգրավեն ձեր ուշադրությունը և կբարձրացնեն ձեր ընկերության հայտնիությունն ու վստահությունը: VisualMethod-ը ներկայացնում է շնորհանդեսների դիզայներական թրենդները.
1. Սքրոլ-էֆֆեկտ
Քանի որ մարդիկ, բառի բուն, իմաստով ընտելացել են աշխատել երկար տեքստերի հետ և տեքստը սքրոլ անել վերևից ներքև այն աստիճան, որ պատրաստ են նույնիսկ գրքերը սքրոլ անել, այդ իսկ պատճառով սլայդերը նրանց ուշադրությունը կգրավեն շնորհանդեսների ժամանակ: Ստեղծեք փոփոխական սլայդեր: Ամենասկզբում ամբողջ էկրանով նկար տեղադրեք մեծ տեքստով, կարող եք թափանցիկ նշաններ և թվեր էլ տեղադրել, այնուհետև ճիշտ կլինի տեղադրել գրաֆիկա կամ սխեմա, հետո նորից կարող եք տեղադրել մեծ նկար, իսկ սլայդից սլայդ անցումներն արեք ստանդարտ Power Point-ի անիմացիաներով:
2. Ինֆոգրաֆիկաներ, ոչ թե գրաֆիկաներ
Քանի որ մարդու ուղեղը պատկերային ինֆորմացիան ավելի շուտ է ընկալում, քան տեքստայինը, ինֆոգրաֆիկայի միջոցով լսարանը ոչ միայն շուտ կընկալի ինֆորմացիան, այլ այն հեշտությամբ կմեկնաբանի: CEO-ընկերությունների ներկայացուցիչների խոսքով ինֆոգրաֆիկան օգնում է մենեջերներին, որոնք հանդիպմանը ներկա չեն եղել:
Եթե ձեզ մոտ շատ են թվերն ու նկարներն, ուրեմն շնորհանդեսներին ինֆոգարֆիկան պետք է դառնա առաջնահերթություն:
Նկարում ոչ թիվ կա, ոչ բառ, սակայն նկատելի է, թե վերջին տարիներին ինչպես է գունային գամման կտրուկ ավելանում: Ահա այսպիսին է ինֆոգրաֆիկայի պատկերային ազդեցությունը:
3. Թեթև դիզայն
Լսարանին կտրեք բջջային հեռախոսներից ոչ ստանդարտ վերնագրով կամ լողացող գրաֆիկական էլեմենտներով, որոնք կստեղծեն ֆուտուրիստական և ազատության զգացողություն:
4. Վառ գույները
Մինիմալիզմը բրենդներին հնարավորություն էր տալիս առանձնանալու նույնիսկ շատ քիչ բյուջեով, սակայն շատ շուտ սկսեց ձանձրացնել գնորդներին: Շնորհանդեսներին վառ գույները համադրելը շատ դժվար է, բայց դրանք թույլ են տալիս ընկերություններին ներկայացնել իրենց սեփական ոճն ու հիշվել: Կարելի է համադրել մինիմալիզմն ու գույները՝ սլայդում տեղադրելով ընկերության արտադրանքը ճչացող ֆոնի վրա, բայց միայն մեկ արտադրանք՝ առանց ավելորդ թեզիսների և նշանների:
5. Սոցիալական փոխազդեցություն
Արտադրանքի կողքին տեղադրեք «հավանել» նշանը, լսարանը դրական կընկալի այդ փաստը, շնորհանդեսի ավարտին ցույց տվեք արտադրանքի անունը որոնման վայրում, և պոտենցիալ հաճախորդը ցանկություն կհայտնի էլ ավելի շատ տեղեկատվություն փնտրել ու գտնել այդ արտադրանքի վերաբերյալ, կամ տեղադրեք լսափողի նշանը հեռախոսահամարի կողքին՝ հաճախորդի կողմից կապ հաստատելն արագացնելու համար:
6. Իրական կյանք
Ստեղծեք իրական կյանքի դրվագներից լուսանկարներով քոնթենթ՝ գնորդները խանութում, աշխատակիցներն աշխատանքային միջավայրում, թիմը հանգստանալիս: Շատ է գնահատվում իրականությունը պատկերող լուսանկարները, որոնց համար արժե սլայդերը նայել մինչև վերջ:
Հեղինակ՝ Մարինե Գասպարյան