Մերչենդայզինգը որպես վաճառքի խթանման արվեստ
Մերչենդայզինգը որպես վաճառքի խթանման արվեստ

Մերչենդայզինգը որպես վաճառքի խթանման արվեստ

Մերչենդայզինգի նպատակն իրականում չի տարբերվում գովազդային արշավների նպատակից, այն հաճախ անվանում են վաճառքի մեջ մարքեթինգային հեղափոխություն: Եթե ուզում ենք հասկանալ, թե ինչ է մերչենդայզինգն առհասարակ, նախևառաջ պետք է պատկերացում կազմել DPSM (Distribution, Pricing, Shelving and Merchandising )-ի մասին և իմանալ մի քանի ոսկե կանոն։

Մերչենդայզինգը որպես վաճառքի խթանման արվեստDistributionսա եռանկյունու հիմքն է: Նշանակում է լինել ամեն տեղ, որպեսզիմարդիկ տվյալ բրենդը հեշտ գտնեն, հակառակ դեպքում շատ հեշտ է հաճախորդն անցնում այլ բրենդի, որնիրեն ավելի հասանելի է` մոտ է տանը, աշխատավայրին և այլն: Այդ պատճառովբոլոր խոշոր բրենդներն աշխատում եններկայացված լինել ամենուր:

Pricing պետք է ճիշտ մշակվի գնայինքաղաքականություն թե արտադրողի, թեդիստրիբյուտորի համար, թե առևտրայինկետերում:

Shelving սա աշխատանքն է shelf –երի` դարակների հետ, ենթադրում է արտադրանքի ճիշտ դասավորություն:Շատերն այն կարծիքին են, որ Shelving-ն ուMerchandising-ը նույն բանն են, բայց դաայդքանէլայդպես չէ:

Merchandising բուրգի վերջին մասում է, կարճ ասած դա վաճառքի կետումներկայացվածությունն ու գովազդն է:Բոլոր այն գովազդները, նյութերը, որօգտագործում ենք առևտրային կետումմերչենդայզինգ է:

Առաջին ոսկե կանոնը՝ ֆիգուրը ֆոնի վրա.

հաճախորդի ուշադրությունը գրավելու համար, արտադրանքը պետք է ֆոնի վրա առանձնանա իրեն շրջապատող այլ արտադրանքներից, ինչի համար անհրաժեշտ է Ձեր վառ երևակայությունը՝ ոչ սովորական փաթեթավորում, տարածության մեջ արտադրանքի մեծ քանակություն, ճչան գույներ:

Երկրորդ ոսկե կանոնը՝  արտադրանքը դարակներում աչքի մակարդակին հավասար.

հենց այստեղ է ամենից շատ հայացքը կանգ առնում և միանշանակ արտադրանքի վաճառքը հաջող է իրականացվում:

Մերչենդայզինգը որպես վաճառքի խթանման արվեստԵրրորդ ոսկե կանոնը՝ խուսափել մահացած գոտուց, այսինքն՝ երբ արտադրանքը խանութի դարակներում կամ շատ բարձր է, կամ շատ ցածր:

Չորրորդ ոսկե կանոնը՝ խմբավորում, երբ արտադրանքը քաոսային ցրված չէ դարակներում, այլ տրամաբանական խմբավորված է ըստ գնի, արտադրանքի տեսակի, փաթեթավորման:

Ինչ խոսք, այս կանոնները միակը չեն մերչենդայզինգում, սակայն կարևոր հիմք են:

Telegram-ը կգործարկի կրիպտոարժույթ, Instagram-ը՝ նոր հավելված
Այն, ինչ չգիտես Vogue-ի մասին

Առնչվող գրառումներ

Նեյրոմարքեթինգ կամ ինչպես «կառավարել» գնորդներին