Որոնիչներ, որոնք ավելի արդյունավետ են, քան Google-ը (մաս 1-ին)
Որոնիչներ, որոնք ավելի արդյունավետ են, քան Google-ը (մաս 1-ին)

Որոնիչներ, որոնք ավելի արդյունավետ են, քան Google-ը (մաս 1-ին)

Ներկայացնում ենք որոնողական 4 համակարգի մասին տեղեկատվություն, որոնք ըստ lifehacker.ru-ի ավելի արդյունավետ են, քան որոնողական շուկայի լիդերները, նույնիսկ եթե ոչ ամեն ինչում:

Խոսքը բացարձակ Yandex-ի կամ Bing-ի մասին չէ:

1. DuckDuckGo

Որոնիչներ, որոնք ավելի արդյունավետ են, քան Google-ը (մաս 1-ին)

Ի՞նչ է սա

DuckDuckGo-ը բավականին հայտնի բաց կոդով որոնողական համակարգ է: Սերվերները գտնվում են ԱՄՆ-ում: Որոնիչը սեփական ռոբոտից բացի, օգտագործում է այլ աղբյուրների՝ Yahoo-ի, Bing-ի, Wikipedia-ի արդյունքները:

Որքանո՞վ է նպաստավոր

Այն ապահովում է առավելագույն գաղտնիություն, որպես որոնողական համակարգ չի հավաքում օգտվողի մասին որևէ տվյալ, չի պահում տեղեկամատյանները (logs), cookie ֆայլերի օգտագործումը մաքսիմում սահմանափակ են:

«DuckDuckGo-ը չի հավաքում օգտվողների անձնական ինֆորմացիան և չի կիսվում դրանցով, դա մեր գաղտնիության քաղաքականությունն է»,-ասում է որոնողական համակարգի հիմնադիր Գաբրիել Վայբերգը (Gabriel Weinberg):

DuckDuckGo →

2. not Evil

Որոնիչներ, որոնք ավելի արդյունավետ են, քան Google-ը (մաս 1-ին)

Ի՞նչ է սա

not Evil-ը համակարգ է, որն իրականացնում է որոնումն անանուն Tor-ցանցի միջոցով: Օգտագործելու համար հարկավոր է մուտք գործել այս ցանց, օրինակ՝ գործարկելով մասնագիտացված բրաուզեր: not Evil-ն իր տեսակի մեջ միակ որոնիչը չէ: Գոյություն ունի LOOK (Tor-բրաուզերում լռելյայն որոնումը, որը հասանելի է սովորական ինտերնետից) կամ TORCH (Tor-ցանցի ամենահին որոնիչներից մեկը) և այլն:

Որքանո՞վ է նպաստավոր

Այն որոնում է իրականացնում այնտեղ, որտեղ Google-ին, Yandex-ին և այլ որոնիչներին մեծ հաշվով արգելվում է մուտք գործել:

not Evil →

3. YaCy

Որոնիչներ, որոնք ավելի արդյունավետ են, քան Google-ը (մաս 1-ին)

Ի՞նչ է սա

YaCy-ը ապակենտրոնացված որոնիչ է, որը հիմնված է P2P ցանցերի սկզբունքի վրա: Յուրաքանչյուր համակարգիչ, որի վրա տեղադրված է հիմնական ծրագրային մոդուլը, ինքնուրույն սկանավորում է ինտերնետը, այսինքն՝ դա որոնման ռոբոտի անալոգ է: Ստացված արդյունքները հավաքվում են ընդհանուր տվյալների բազայում, որն օգտագործում են YaCy-ի բոլոր անդամները:

Որքանո՞վ է նպաստավոր

Այստեղ դժվար է ասել՝ սա ավելի լավ է, թե՞ ավելի վատ, քանի որ YaCy-ը բոլորովին այլ մոտեցում է որոնումների կազմակերպման հարցում: Միակ սերվերի և սեփականատիրոջ ընկերության բացակայությունն արդյունքները դարձնում են ամբողջովին անկախ ինչ-որ մեկի նախասիրություններից: YaCy-ն ունակ է որոնում իրականացնել վեբ կայքում  ամբողջ խորությամբ և հանրային օգտագործման չինդեքսավորված  ցանցերում:

YaCy →

4. Pipl

Որոնիչներ, որոնք ավելի արդյունավետ են, քան Google-ը (մաս 1-ին)

Ի՞նչ է սա

Pipl-համակարգ, որը նախատեսված է  հստակ անձի վերաբերյալ տեղեկատվություն որոնելու համար:

Որքանո՞վ է նպաստավոր

Pipl-ի հեղինակները պնդում են, որ իրենց մասնագիտացված ալգորիթմներն ավելի արդյունավետ են, քան «սովորական» որոնիչները: Մասնավորապես, տեղեկատվության առաջնահերթ աղբյուրներն են սոցիալական ցանցերի պրոֆիլները, մեկնաբանությունները, մասնակիցների ցուցակները և տարբեր տվյալների շտեմարանները, որտեղ հրապարակվում են մարդկանց մասին տեղեկություններ, ինչպիսիք են դատական որոշումները: Pipl-ի ղեկավարությունն այս ոլորտում հաստատվել է Lifehacker.com-ի, TechCrunch-ի և այլն-ի գնահատականներով:

Pipl →

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Ո՞վ էր Բերթի Ֆորբսը, ե՞րբ ստեղծվեց «Forbes» հեղինակավոր ամսագիրը
Հոգեբանական 5 հնարք մարքեթինգի մասնագետների համար

Առնչվող գրառումներ

Բրենդի ձայնը՝ մարքեթինգային կարևոր բաղադրիչ