Մարքեթինագային ճիշտ արշավը կարող է հասցնել հաջողության գագաթնակետին. Twelve Company
Մարքեթինագային ճիշտ արշավը կարող է հասցնել հաջողության գագաթնակետին. Twelve Company

Մարքեթինագային ճիշտ արշավը կարող է հասցնել հաջողության գագաթնակետին. Twelve Company

Twelve Company-ի մարքեթինգի մասնագետ Շահանե Թովմասյան

 -Ինչպե՞ս են ընտրվել ընկերության անունն ու լոգոն , ի՞նչ նախապատմություն ունի ընկերության բրենդինգը:

-Անվանումն, առաջին հերթին խորհրդանշելով թիմային աշխատանքը, գալիս է անդամների քանակից։  Թեև ընկրությունն իր գործունեության տարիների ընթացքում մասնագետների քանակական մեծ աճ է արձանագրել, այնուամենայնիվ անվանումը հիշեցնում է, որ սկզբում մենք 12-ն էինք։ Բրենդինգի համար առաջնայինը մեր գործունեության տեսակները մատնանշելն էր, այստեղից էլ գալիս է գունային համադրությունը, մասնավորապես՝ դեղինը խորհրդանշում է թիմի կրեատիվ հատվածը։

-Ընկերության ստեղծման ո՞ր փուլից եք կարևորել և ներդրել մարքեթինգը:

-Մարքեթինգային ներդրումը ամեն պարագայում իրագործվում է հենց ձևավորման և թիմի հավաքագրման փուլից։ Ցանկացած նախագիծ ունի մարքեթինգային մշակման և առաջխաղացման հստակ մշակված ռազմավարության կարիք: Էլ չասենք, որ մեր սկզբնական ծառայությունների մեջ արդեն իսկ ներառված էր թվային մարքեթինգը՝ որոնողական համակարգերի օպտիմիզացիան։

-Մարքեթիգային ինչպիսի՞  ռազմավարություն ունի հիմա ընկերությունը, մարքեթինգային ո՞ր գործիքներն են ամենալավն աշխատում այս ոլորտում:

-Ելնելով գործունեության բնույթից և հարթակներից՝ ընկերությունը հիմնականում հենվում է թվային մարքեթինգի տենդենցների և ռազմավարության վրա։ Մեզ համար առաջնայինը լսարանին մեր ծառայությունների ճիշտ և հասանելի մատուցումն է, ինչպես նաև թվային աշխարհի ամենահետաքրքիր նորություններին իրազեկ պահելը տարբեր հարթակներում։

Մարքեթինագային ճիշտ արշավը կարող է հասցնել հաջողության գագաթնակետին. Twelve Company

՞նչն է նպաստում բրենդի տարածմանն ու ճանաչողության բարձրացմանը:

-Բրենդի տարածման և ճանաչողության բարձրացման համատեքստում դիտարկում ենք միանգամից մի քանի նախապայման։ Նախ  լսարանի մոտ դրական ընկալվելու համար պետք է մաքսիմալ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքների, ծառայությունների որակին։ Ցանկացած ընկերություն, մենք այդ թվում, չպետք է որևէ պահի շեղվի իր սկզբնական հռչակած սկզբունքներից, միշտ պետք էքայլել ժամանակի պահանջներին համընթաց՝չկորցնելով անհատականության տարրերը։

-Ինչպե՞ս եք դիմանում մրցակցությանը, ո՞րն է ընկերության խաղանիշը:

-Մեր ոլորտում, իհարկե, մրցակցային դաշտը բավականին մեծ է, բայց առողջ։ Մեր ընկերությունն առաջին հերթին առանձնանում է իր ծառայությունների լայն տարատեսակներով։Վեբ կայքերի ծրագրավորմանը զուգահեռ առկա է նաև մարքեթինգային առաջխաղացման ամբողջական համալիր փաթեթ։Իսկ աշխատանքներն ընդգրկում են բավականին մեծշուկա՝վաղուց դուրս գալով Հայաստանի սահմաններից։

-Մարքեթինգը որքանո՞վ է օգնել ընկերության առաջխաղացմանը, հնարավո՞ր էր առանց դրա:

-Ցանկացած կայացած  նախագիծ երկար կյանք չի կարող ունենալ առանց ճանաչելի դառնալու։ Հետևաբար վստահ կարող ենք նշել, որ մարքեթինգային առաջխաղացումը ընկերության կայացման առաջնային պայմաններից է։ Ճիշտ մարքեթինագային արշավը կարող է հասցնել հաջողության գագաթնակետին, միևնույն ժամանակ հակառակը։

Հեղինակ՝ Ժաննա Ավագյան

PR-ն ապագայում. արհեստական բանականության գործոնը. Հայկ Կիրակոսյան
Ի՞նչու դիմել Relevant-ին. Սևադա Բաղդյան

Առնչվող գրառումներ

Ինչպե՞ս է մարքեթինգն աշխատում նորաձևության ոլորտում. մասնագիտական բացառիկ դասընթաց․ Աննա Սալոմե