Netflix-ը հավանություն է տվել հայկական սերիալի սցենարին.
Netflix-ը հավանություն է տվել հայկական սերիալի սցենարին.

Netflix-ը հավանություն է տվել հայկական սերիալի սցենարին.

Ռաֆայել Թադևոսյան «Musk factor» սերիալի պրոդյուսեր

 «Musk factor»-ը 10-12 սերիայից բաղկացած է ֆիլմ է, որը պատմելու է հայաստանյան IT ոլորտի առանցքի մասին: Ֆիլմի սեցնարն արդեն հավանության է արժանացել հանրահայտ Netflix ընկերության կողմից:

 -Ռաֆայել, այս պահին աշխատում եք մի սերիալի արտադրության վրա, որի սցենարը հավանության է արժանացել հանրահայտ «Նեթֆլիքս»-ի կողմից: Գաղափարն ինչպե՞ս առաջացավ:

-Գաղափարը հղացավ Հայաստանը PR անելու մտքից, առաջին նպատակը դա է եղել: Քանի որ կոմերցիոն վիդեո հոլովակներ նկարելու փորձ ունենք և դրանց հետ կապված մրցանակներ, արդեն ցանկություն կար այլ բան անելու, պատերազմից հետո հասկացանք, որ պետք է Հայաստանի ինչ որ արտադրանք PR անել: Եվ այդ արտադրանքը IT ոլորտն է:

-Մարքեթինգային ի՞նչ ռազմավարություն ունեք:

-Մարքեթինգային թուլերի հերթականությունը սա է՝ ստեղծել ֆիլմի նկարագրությունը, փորձել կապ հաստատել «Նեթֆլիքս» ընկերության, կամ  նման այլ պլատֆորմա ունեցող ընկերության հետ, (ուղղակի «Նեթֆլիսք»-ը միանգամից սցենարին հավանություն տվեց և հայտնեց, որ ուզում է տեսնել առաջին սերիան): Հետո PR անել այն, ինչ անելու ենք, այնուհետև գումար ձեռք բերել ու ծախսել փրոդաքշնի վրա:

— Եվ բնականաբար թիմ է պետք, ունե՞ք այդ թիմը:

Կորիզն արդեն կա, մնացած մասն ընթացքում է, մարդիկ ներգրավվում են ըստ անհրաժեշտության:

Հե՞շտ էր կապ հաստատել նման խոշոր ընկերության հետ, ինչպիսին «Նեթֆլիքս»-ն է:

-Այո, նույնիսկ շատ: Խոշոր ընկերությունների հետ պետք է միշտ ունենալ «պորտնյորներ», որոնք նրանց հետ աշխատում են, իսկ մենք բարեբախտաբար ունենք: Իմ ընկերությունն արտասահմանյան ընկերությունների հետ հաճախ է աշխատում և շփումը նրանցից յուրաքանչյուրի հետ արդեն խնդիր չէ, հետևաբար «Նեթֆլիքս»-ի հետ էլ կապ հաստատելը դժվարություն չդարձավ: Նեթֆլիքս բառն արհեստական ստեղծված «մեծ» բառ է, որը տպավորություն է թողնում, թե մուտք չունես այդ ընկերություն, այն, ինչ դու պետք է «մեծ» մտածես, որպեսզի արդյունք ունենաս:

-Այս ֆիլմն ի՞նչ է Ձեզ համար՝ բիզնե՞ս, արվե՞ստ…

-PR: Հայաստանի PR: Իհարկե, իմ ամբիցիաներն ինչ-որ մի տեղ «շոյվում են», բայց էլի եմ կրկնում՝ սա Հայաստանի PR-ն է:

Ֆիլմի ամբողջ ծախսը Ձեր ընկերությո՞ւնն է վերցրել իր վրա:

-Իմ ընկերությունն այս ֆիլմի արտադրության հետ կապ չունի: Մենք՝ թիմը, իրականացնում ենք այս ծրագիրն անկախ որևէ ընկերությունից, անհատից, չենք ուզում անձնավորել կամ կենտրոնացնել որևէ ընկերության անվան շուրջ: Սա պետք է լինի Հայաստանը: Այժմ հարցազրույցը ես եմ տալիս, բայց կարող էր և մեկ ուրիշը իմ փոխարեն լիներ:

Եթե խոսում ենք Հայաստանի PR մասին և ֆիլմում շեշտը դրել եք Հայաստանի IT արտադրության վրա, ֆոնային տարբերակով Հայաստանից էլ ի՞նչ եք ներկայացնելու:

-Մենք ցույց ենք տալու լավ հայկականը, որը մարդն է, ով ժամանակակից է, խելացի է:

Սերիալի նշաձողը ո՞րն է:

Առաջինը՝ մուտք գործել Նեթֆլիքս և հետո 200.000.000 դիտողականություն ունենալ:

Իսկ ֆիշկա՞ն:

AI-ն, GEEK ARTS-ը, հումորը:

-Գլխավոր հերոսներից մեկի անունը, ինչպես տեղեկացա Ադամ է, անվան ընտրության հարցում կա՞ նախասահմանություն:

-Բոլորովին, մյուս հերոսի անունն էլ Աբրահամ է:

-Ինչպե՞ս եք ընտրել, ինչի՞ հիման վրա:

-Հետազոտության (research) արդյունքում հանգեցինք այն եզրակացության, որ Ադամ, Աբրահամ, Մաքս անուններն այժմ տենդենցի մեջ են այն երկրներում, որտեղ ուզում ենք սերիալը տարածում գտնի: Ուղիղ մեկ շաբաթ 4 հոգի զբաղվել է անունների research-ով:

-Ֆիլմերն առանց սիրո հետաքրքիր չեն, կա՞ սիրո պատմություն, թե՞ միայն IT-ն է:

-Այո, սերիալում կա սիրո պատմություն, բայց այստեղ այն գլխավոր դերում չէ:

-Այս պահին ո՞ր կետում եք:

-Ընթացքի մեջ է սերիալի բրենդինգը, որից հետո կբացվի սոց. մեդիա էջերը:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Ի՞նչու դիմել Relevant-ին. Սևադա Բաղդյան
«Արմենիա» հեռուստաընկերություն՝ «Լավագույն Հայկական բրենդ» -2020

Առնչվող գրառումներ

Երբ արհեստն ու արվեստը պապիկից թոռ սինթեզվում են բիզնեսում. Արմեն Դավթյան