Մեր նպատակը երկրի անունը հնչեցնելն է.  Ջորջ Տաբակյան
Մեր նպատակը երկրի անունը հնչեցնելն է.  Ջորջ Տաբակյան

Մեր նպատակը երկրի անունը հնչեցնելն է. Ջորջ Տաբակյան

Honey.am-ի հիմնադիր տնօրեն Ջորջ Տաբակյան

Մի փոքր խոսենք Honey.am ստեղծման գաղափարի մասին:

-Վաղուց որոշել էի մեղրի բիզնես ունենալ, բայց քանի որ մասնագետ չէի, օնլայն դասեր էի նայում, հետո գնացի Եվրոպա՝ այնտեղի դաշտն ուսումնասիրելու նպատակով: Ամենից դժվարն անունն ընտրելն էր, ի վերջո  որոշեցի նորաթուխ բրենդն անվանել Honey.am՝ արտասահմանցու համար հեշտ ընկալելի լինելու , բայց միևնույն ժամանակ հայկականը պահելու նպատակով: Դաշտն ուսումնասիրեցի 1-ից 1,5 տարի, սարքավորումների գծով խորհրդատու ընտրեցի ԱՄՆ-ից, սակայն  շատ մանրամասները սովորել եմ թույլ տված սխալներից:

-Իսկ ինչո՞ւ բիզնեսն ընտրեցիք մեղրի ուղղությամբ, եթե մասնագետ չէիք:

-Որովհետև սիրում եմ, բայց բացի այդ, քանի որ գյուղական համայնքների մեղվապահներին շուկաները հասանելի չէին, որոշեցի նրանց բերել շուկայական դաշտ: Սկսեցի մեկ գյուղից, հասկացա, որ կարող ենք տարբեր ծաղիկներից 20 տեսակի մեղր ստանալ: Կազմակերպությունն այս պահին ունի 8-ից 9 տեսակի մեղր:

Դաշտում մրցակիցներ ունե՞ք:

-Մրցակցությունն ինձ չի վախեցնում, դրա  արդյունքում են լավ գաղափարները ծնվում: Մեր բրենդի ստեղծվելուց հետ 4, 5 բրենդ է ստեղծվել, որից 1, 2-ը  կրկնօրինակել է մեզ,եթե կրկնօրինակել է, նշանակում է կազմակերպությունը լավ բան է անում, բացի այդ ընդօրինակումը երկար կյանք չի ունենում, որովհետև մարքեթինգը շարունակական ստեղծագործական ընթացք է, չեն կարող միշտ քեզնից վերցնել: Մեր կազմակերպության նպատակը արտահանելն է և հայկականը պրոպագանդելը: Երբ ասում են swiss chocolate, երկրի անունն է հնչում, ոչ թե կազմակերպության, մեր նպատակը երկրի անունը հնչեցնելն է:Մեր նպատակը երկրի անունը հնչեցնելն է.  Ջորջ Տաբակյան

-Գնորդին ոգևորելու ի՞նչ տարբերակներ եք օգտագործում:

-Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հայերի միայն 5 տոկոսն է խանութից մեղր գնում, 95 տոկոսը նախընտրում է ծանոթ-բարեկամից գնելու տարբերակը, ինչը մեզ չի անհանգստացնում, և մենք չենք ուզում այդ կապը կտրել, գնորդին չենք կարող փոխել, սակյան, երբ նրանց մեղրը վերջանում է, և մեղվապահն էլ մայիս-հունիս ամիսներին մեղր չի ունենում, արդեն գնորդը գալիս է խանութ, բայց պետք է խոստովանեմ, որ հասանելի չէ մեր կազմակերպության մեղրի գինը: Մարդիկ գնում են մեղվապահներից , որոնք հարկային դաշտից, սերտիֆիկատ ունենալուց և մնացած տեխնիկական ծախսերից հեռու են, և մթերքը վաճառում են շուկայական գներից էժան, նրանք սև դաշտում են, մենք՝ սպիտակ: Օրինակ՝ Եվրոպայում այդպես չէ, այնտեղ մեղվապահը  հարկային դաշտում է, և մեղր արտադրելու սերտիֆիկատ ունի:

— Որպես ընտանեկան բիզնես՝ ինչի՞ վրա եք հիմնվել:

-Հիմնվել ենք ընտանիքի արժեքների վրա, այդ նույն մեղրը որը սուպերմարկետում է, որն ԱՄՆ-ում է վաճառվում, այդ նույն մեղրը նաև իմ տանն է: Մեզ համար կարևորը որակն է , զերծ ենք մնում այլընտրանքային պատվերենրից՝ շեշտելով, որ մեր կազմակերպության մեղրը մեղուն է պատրաստում:

— Ինչպիսի՞ կրեատիվ մարքեթինգային քայլեր եք օգտագործում:

— Տարբեր ակցիաներ ենք անում հաճախ, օրինակ՝ ՀՀ 100-ամյակի առթիվ ստեղծեցինք 100-ամյակի լոգոյով փաթեթավորված մեղր, և հասույթը գնաց սահմանամերձ գյուղերից մեկի՝ Բերքաբերի մանկապարտեզին, ունենք սահմանամեձ գյուղի կանանց ձեռագործ արջուկների հետ միասին փաթեթավորված մեղր, ունենք նոր արտադրանք ՝ մեղրը լցված է ձողիկների մեջ և այն բաժանվում է բալիկներին: Սուպերմարկետներում կազմակերպվում է  համտեսի օրեր, որի մասին նախապես է հայտարարվում Honey.am կայքում և ֆեյսբուքյան էջում: Սակայն, ինչ էլ որ անենք այդ 5 տոկոսից ավել գնորդ չենք ունենալու:

-«Մեր մեղրը չի եփվում»՝ կազմակերպության կարգախո՞սն է:

-Ոչ, դա իրականությունն է, մեղրն արտադրելու ընթացքը, օրինակ՝ Եվրոպայում մեղրը տաքացնում են, որպեսզի այն հեղուկ վիճակում մնա: Կազմակերպության կարգախոսը հետևյալն է՝ «Life is short, but sweet»:

-Մի փոքր էլ խոսենք փաթեթավորման մասին:Մեր նպատակը երկրի անունը հնչեցնելն է.  Ջորջ Տաբակյան

-Մոտ մեկ ամիս աշխատել ենք լոգոյի վրա: Գույները շականագույնի և դեղինի մեջ ենք ընտրել, շագանակագույնը՝ որպես բնության հետ ասոցացվող գույն, դեղինը՝ մեղվի, օգտագործել ենք մեղվի աուրան, ցանկանում էինք լոգոյի վրա մեղու լինի առանց մեղվի: Մենք նաև օգտագործել ենք այն տարածքի անունը, որտեղից վերցնում ենք մեղրը, որպեսզի գնորդը նախ տեղեկանա՝ որտեղի ծաղիկների մեղրն է, հետո՝ մեր փաթեթավորման միջոցով այդ համայնքի մասին իրազեկվի:

-Եվ վերջում ի՞նչ կցանկանաք ասել գնորդներին:

Մեղր կերեք, նույնիսկ եթե մեր կազմակերպության մեղրը չէ:

 

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

 

 

 

 

 

 

Renderforest-ը նորություն ունի. համաշխարհային շուկայում միակն իր տեսակի մեջ․ Ռոման Դանեղյան
Այսօրվա գնորդը բանիմաց է և պահանջկոտ. միայն ցածր գնով նրան «խաբելն» անհնար է. Արթուր Չոբանյան

Related Posts

Հայկական խոհանոցը ներկայացնելը մեր հյուրանոցի մշակույթի մի մասն է.Opera Suite Hotel