Աշխարհի ամենաբարի աշխատանքը․ ինչի՞ն է պետք պատրաստ լինել, եթե ուզում ես դառնալ մանկական լուսանկարիչ․ Գայանե Ավետիսյան
Աշխարհի ամենաբարի աշխատանքը․ ինչի՞ն է պետք պատրաստ լինել, եթե ուզում ես դառնալ մանկական լուսանկարիչ․ Գայանե Ավետիսյան

Աշխարհի ամենաբարի աշխատանքը․ ինչի՞ն է պետք պատրաստ լինել, եթե ուզում ես դառնալ մանկական լուսանկարիչ․ Գայանե Ավետիսյան

Մասնագիտացված մանկական ֆոտոստուդիայի հիմնադիր, մանկական լուսանկարիչ Գայանե Ավետիսյան

-Ինչու՞ եք ընտրել հենց մանկական լուսանկարչությունը, որքանո՞վ է այն ավելի եկամտամբեր բիզնեսի տեսանկյունից։

-Դեռևս ուսանողական տարիներից, երբ սկսել էի ինչ-որ բաներ լուսանկարել, ինձ ձգում էր միայն երեխաներին նկարել: Փնտրում էի այգիներում խաղացող երեխաների ու ֆիքսում, բայց հեռվից, որ ինձ չնկատեն կամ էլ մոտենում հարցնում էի: Հետո ամուսինս հուշեց, որ Հայաստանում չկա մանկական ֆոտոստուդիա և առաջարկեց ֆոտոստուդիա բացել: Ես, իհարկե վախենում էի, չէի պատկերացնում ինչպես դրանով գումար աշխատել, կստացվի, թե ոչ,  մարդիկ գոհ կլինեն արդյոք։ Ի վերջո, ինքն այդ ֆոտոստուդիան ինձ նվեր արեց, որովհետև ես ինքս չէի համաձակվում նման քայլի գնալ։ Մեծ գումարներ ներդել ու մարդկանց գումարով ծառայություն առաջարկելը շատ պատասխանատու քայլ է։

Աշխարհի ամենաբարի աշխատանքը․ ինչի՞ն է պետք պատրաստ լինել, եթե ուզում ես դառնալ մանկական լուսանկարիչ․ Գայանե Ավետիսյան-Ի՞նչ է պետք լուսանկարել իմացող և դասընթաց անցած մարդուն նման ֆոտոստուդիա ունենալու համար։

-Մանկական ֆոտոստուդիային, ի տարբերություն մյուս ֆոտոստուդիաների, դեկորներ շատ-շատ են պետք: Հատկապես նորածինների դեպքում․ անթիվ, անհամար կտորներ, փաթաթելու շալեր, գլխարկներ, շորիկներ: Պետք է հաճախորդին առաջարկելու գոնե 3-4 բան ունենալ։ Չափազանց կարևոր են նաև հիգիենայի պարագաները․ ամեն բալիկի համար պետք է ունենալ տակաշոր, ալկոգել, թաց ու չոր անձեռոցիկ: Եթե այս ամենին գումարենք նաև տարածքը մաքրելը, բախիլներ պահելը, բավականին մեծ ծախս է լինում՝ չներառելով տեխնիկայի գումարը։

Աշխարհի ամենաբարի աշխատանքը․ ինչի՞ն է պետք պատրաստ լինել, եթե ուզում ես դառնալ մանկական լուսանկարիչ․ Գայանե Ավետիսյան— Պատրա՞ստ է մեր հասարակությունը վճարել պրոֆեսիոնալ լուսանկարներ ստանալու համար, թե՞ նախընտրում են մատչելի տարբերակ՝ որակի հաշվին։

-Մի քանի տարի առաջ ավելի հակված էին մատչելի տարբերակին։ Նախկինում մարդկանց համար լուսանկարչությունը սահմանափակվում էր «դե արածդ չըխկ չի՞» արտահայտությամբ: Հիմա կամաց-կամաց սկսում են գնահատել ու կարևորել: Օրինակ, իմ ծանոթներից մարդիկ կան, որոնք մեծ գումարներ են կուտակում, որ  իրենց հարսանիքը լուրջ լուսանկարիչ ֆիքսի: Հաճախորդներիցս էլ եմ շատ լսում, որ ինչ-որ բաներից հրաժարվում են, խնայում են, որ մինչև 14 օրականն իրենց բալիկին նկարեն։ Սա, իհարկե, ուրախացնում է․ նշանակում է՝ մարդիկ զգում են հեռախոսով ու տեսախցիկով նկարելու տարբերությունը։

-Ի՞նչն են հատկապես կարևորում հաճախորդները, երբ զանգում են պատվեր գրանցելու։

-Նորածինների դեպքում առաջին հերթին հիգիենան ու ջերմաստիճանը, ինչը շատ կարևոր է: Երեխաներին նկարելու դեպքում, բացի այն, թե դու կարողանու՞մ ես լուսանկարել կամ տեսախցիկ բռնել, լույսից հասկանում ես, թե՞ ոչ, առաջին հերթին նրանց խնամքն է․ երեխային գրկել, փաթաթել, ճիշտ դնել գլուխը, վիզը, մեջքը: Այս ամենը գիտելիքների կարևոր բազա է։ Նորածինների դեպքում մայրիկներին առաջին հերթին դա է հետաքրքրում: Նույնիսկ, եթե գալիս են այստեղ, շոր հագցնելիս անպայման իրենց մոտ ինչ-որ կասկած է առաջանում. շորերը լվացած են, թե՞ չէ, ինչը նորմալ է:

 

-Տարածված կարծիք կա, թե պետք է ինքդ էլ մայր լինես, որ կարողանաս երեխաների հետ հեշտ լեզու գտնել։

Պետք է-ն մի քիչ հարաբերական է, բայց շատ օգնում է: Երբ քեզ մոտ եկած բալիկը լաց է լինում, արդեն գիտես՝ ինչ հնարավոր խնդիր կարող է լինել: Եվ նաև հակառակը՝ այս աշխատանքը քեզ նույնպես փորձ է տալիս:

-Ի՞նչ դժվարությունների առաջ է կանգնելու մարդն, ով որոշել է զբաղվել մանկական լուսանկարչությամբ։ Ինչի՞ն պետք է պատրաստ լինի։

 

-Ինչպե՞ս եք մեծացնում հաճախորդների շրջանակը, մարքեթինգայի ինչպիսի՞ ռազմավարություն ունեք։

-Ամենասկզբից ու հիմա էլ շատ օգնում է Ֆեյսբուքը: Այլ գովազդի տեսակների հիմնականում չենք դիմել: Բայց հիմա արդեն շատ հաճախորդներ գալիս են ոչ թե գովազդով, այլ իրենց ծանոթի խորհրդով: Արդեն այդ շղթայական կապն է գործում, ինչն ինձ համար շատ հաճելի երևույթ է. նշանակում է՝ ով եկել է գոհ է մնացել ու մյուսին է խորհուրդ տվել:

 Աշխարհի ամենաբարի աշխատանքը․ ինչի՞ն է պետք պատրաստ լինել, եթե ուզում ես դառնալ մանկական լուսանկարիչ․ Գայանե ԱվետիսյանԴուք նաև կիսվում եմ Ձեր փորձով․ մե՞ծ է հետաքրքրվածությունը դասընթացների հանդեպ։

-Սկզբում գալիս էին ուղղակի պլաններ ունեցող մարդիկ, ովքեր անգամ երևէ չեն լուսանկարել։ Իսկ հիմա արդեն գալիս են նաև ուրիշ քաղաքներից մարդիկ, ովքեր ունեն ստուդիաներ ու գալիս են վերապատրաստման: Իհարկե, դա ուրախացնում է, բայց ֆինանսական առումով ոչ բոլորն են կարողանում իրենց թույլ տալ։ Այդուհանդերձ, 3 տարվա մեջ բավականին մեծ աճ կա հետաքրքրվածության։

-Ռիսկային չէ՞ մասնագիտական գաղտնիքներով կիսվելը։

-Մի քիչ մոտ դարձած հաճախորդներն արդեն հարցնում են, թե ինչի համար եմ սովորեցնում, գաղտնիքներս իրենց ասում: Բայց ինձ համար կարևոր է համայնք ասվածը ստեղծելը: Ովքեր գալիս են ինձ մոտ առաջարկում եմ կապ պահպանել, գրել, հարցնել, հաճախ գալ: Այդպիսով մենք կկարողանանք մանկական լուսանկարչության համայնք ձևավորել, ֆորումներ կազմակերպել, օգնել իրար։ Կստեղծվի մրցակցային դաշտ, որն էլ կստիպի ավելի հետաքրքիր, տարբերվող աշխատանքներ ստեղծել։

Աշխարհի ամենաբարի աշխատանքը․ ինչի՞ն է պետք պատրաստ լինել, եթե ուզում ես դառնալ մանկական լուսանկարիչ․ Գայանե Ավետիսյան

— Լուսանկարչական լուծումների առումով մանկակական լուսանկարներն, ըստ իս, շատ նման են, անգամ եթե վերցնենք համեմատության մեծ օղակ՝ ներառելով արտասահմանյան շուկան։ Հե՞շտ է արդյոք տարբերվել։

— Նայել ու սովորել, ինչ-որ բաներ վերցնել միշտ պետք է ու լավ է: Առաջին հերթին ես հենվում եմ իմ ճաշակի վրա: Ես մինիմալիստ եմ, շատ գույներ չեմ սիրում։ Բայց բաներ կան, որ անում եմ, որովհետև հաճախորդը դա սիրում է: Օրինակ, կան դեկորներ, որոնք իմ չսիրածն են, բայց արել եմ, որովհետև դրա պահանջարկը կար: Մեծամասամբ պետք է անել այն, ինչ քեզ է դուր գալիս, որովհետև, իմ կարծիքով, երբ անում ես այն , ինչ քեզ դուր է գալիս, միշտ ավելի լավ է ստացվում։

Հեղինակ՝ Ժաննա Ավագյան

 

 

 

 

 

Հետազոտությունները՝ կազմակերպությունների հաջողության գրավական. Գայանե Դաջունց
Բրենդինգը ստացված է, երբ գոնե մեկ հոգի ընտրում է այդ ընկերության արտադրանքը․ Դավիթ Շախլամյան

Առնչվող գրառումներ

«64 շախմատի դպրոց». երբ բիզնեսի շատ կանոններ հանված են և առաջնայինն արդյունքն է. Նորայր Հովհաննիսյան