Ո՞րն է աշխարհի ամենաթանկ գովազդը
Ո՞րն է աշխարհի ամենաթանկ գովազդը

Ո՞րն է աշխարհի ամենաթանկ գովազդը

Ամեն տարի աշխարհում գովազդների վրա ծախսվում է 500 միլիարդ դոլարից ավելի գումար, իսկ վերջին ուսումնասիրություններով  յուրաքանչյուր մարդ իր կյանքի 65 տարվա ընթացքում հասցնում է դիտել երկու միլիոն գովազդային հոլովակ: Մարքեթինգի մասնագետները շարունակում են պնդել, որ բրենդի հաջողության մեծ մասը պայմանավորված է գրագետ գովազդային արշավի կազմակերպմամբ և  խորհուրդ են տալիս ընկերություններին գումար չխնայել գովազդային արշավների վրա:

Իսկ ո՞րն է աշխարհի ամենաթանկ գովազդային հոլովակը։

Տեսահոլովակը նկարահանվել է Սիդնեյում ընդամենը 5 օրվա ընթացքում և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝  որպես ամենաթանկ գովազդ։ Տեսահոլովակի 1 րոպեն գնահատվել է 11 միլիոն դոլար, իսկ այն բաղկացած է այդպիսի 3 րոպեից։ Այսինքն՝ գովազդային տեսահոլովակի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 33 միլիոն դոլար։ Ո՞րն է աշխարհի ամենաթանկ գովազդը

Հոլովակում նկարահանվել է հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանն, ով նկարահանման ամեն րոպեի համար ստացել է միլիոն դոլար, այսինքն՝ ընդհանուր 3 միլիոն դոլար։ Սա գովազդի պատմության մեջ երբևէ գրանցված ամենաթանկ հոնորարն է մինչև այսօր։ Արդյունքում Նիկոլ Քիդմանը դարձել է այդ բրենդի ամենահաջողված դեմքը՝ այդ ապրանքը դարձնելով ամենավաճռողներից մեկն իր տեսակի մեջ։ Տեսահոլովակն էկրանավորել է ավստրալացի կինոռեժիսորը Բազ Լուրմանը։

Ո՞րն է աշխարհի ամենաթանկ գովազդը

Վերջինս էկրանավորել է նաև այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են «Մեծն Գեթսբին», «Ռոմեո և Ջուլիետ», «Մուլեն Ռուժ» և այլն։ Որպես տեսահոլովակի հիմնական երաժշտություն օգտագործվել է Կլոդ Դեբյուսիի հայտնի «Լուսնի լույսը» ստեղծագործությունը՝ հատուկ երաժշտական ձևավորմամբ։

Աշխարհի ամենաթանկ գովազդը Chanel No 5 է։

 

Հեղինակ՝ Ժաննա Ավագյան

 

Բիզնեսում ինչպես հաջողության հասնել. 80/20-ի հարաբերությունը. Լուսինե Կորեկյան
Մարքեթինգային խորամանկ քայլեր, որոնց շնորհիվ հայտնի բրենդները ճանաչում են ստացել

Առնչվող գրառումներ

Որո՞նք են թվային մարքեթինգի այս տարվա թրենդները