Հայկական ամենահամեղ հավելվածի ստեղծման պատմությունը. Էդուարդ Քանքանյան
Հայկական ամենահամեղ հավելվածի ստեղծման պատմությունը. Էդուարդ Քանքանյան

Հայկական ամենահամեղ հավելվածի ստեղծման պատմությունը. Էդուարդ Քանքանյան

Braind ընկերության համահիմնադիր Էդուարդ Քանքանյան

-Հայաստանում հավելվածներից օգտվելու մշակույթը դեռ այդքան զարգացած չէ, ինչու՞ որոշեցիք նման բան նախաձեռնել և ինչպե՞ս ընտրվեց հենց այս ոլորտը:

-Braind-ում մենք շատ ենք առնչվում հենց ռեստորանային բիզնեսի հետ ու շատ դեպքերում ամբողջությամբ տիրապետում էինք շուկային և ունեինք բոլոր կապերն այդ ոլորտում, ու դրանով է հենց պայմանավորված, որ ստարտափի գաղափարը ծնվեց այս ոլորտի առնչությամբ: Շատ երկար ենք մտածել, հանդիպել ենք այդ ոլորտի ներկայացուցիչների հետ, կարծիքներ ենք լսել ու դրա հիման վրա էլ պատրաստել ենք հավելվածն ու մտցրել շուկա:Հայկական ամենահամեղ հավելվածի ստեղծման պատմությունը. Էդուարդ Քանքանյան

-Ինչու՞ օգտվել Dinebook-ից, ինչ հնարավորություններ է այն տալիս:

-Dinebook-ի միջոցով հնարավոր է ծանոթանալ քաղաքում գործող գրեթե բոլոր ռեստորաններին, դրանց մենյուներին ու նաև հաճախորդների կարծիքներին և, իհարկե, ամրագրում անել: Շուտով նաև հնարավորություն կլինի վճարել հաշիվը Dinebook-ի միջոցով. կարիք չի լինի մատուցողին խնդրել, որ նա մոտեցնի հաշիվը:

-Ինչու՞ են ընտրվել հենց այդ գույները և առհասարակ ինչպիսի՞ մարքեթինգային ռազմավարություն եք որդեգրել:

-Մենք փորձել ենք այնպես անել, որ այն ասոցացվի համեղ ուտեսների ու ախորժակի հետ ու ընտրել ենք համեղ գույն: Իսկ մարքեթինգի տեսանկյունից , քանի որ ստարտափ է և մարքեթինգային մեծ բյուջե չէինք կարող մեզ թույլ տալ, ավելի շատ փորձել ենք ոչ ստանդարտ իվենթների և մարքեթինգային միջոցառումների միջոցով հետաքրքրություն ստեղծել:  Օրինակ` երկու տարի է Սուրբ Վալենտինի օրն օգտագործում ենք կույր ժամադրությունների գաղափարը: Հայկական ամենահամեղ հավելվածի ստեղծման պատմությունը. Էդուարդ ՔանքանյանԲոլոր ցանկացողները կարող էին ամրագրում անել, իսկ հրավիրվող անձը չէր իմանում, թե այդ օրն ում հետ ու որտեղ է հանդիպելու: Մենք մեկ օր առաջ նրանց հաղորդագրություն էինք ուղարկում և նշում հանդիպման վայրը, ու փաստացի նրանք կույր-կույր գնում էին հանդիպման և հենց տեղում իմանում` ում հետ են հանդիպում: Այս տարի բավականին մեծ արձագանք ենք ստացել, ու անգամ առաջարկներ հնչեցին, որ միգուցե մենք պետք է վերապրոֆիլավորվենք ու  հենց այդ ժամադրությունների վրա մասնագիտանանք, որովհետև դրա պահանջարկը բավականին մեծ է` հատկապես աղջիկների շրջանում: Ամրագրումների մոտավորապես 70 տոկոսը հենց աղջիկներն էին անում, և մենք նույնիսկ ստիպված ֆեսյբուքում հատուկ թիրախավորված միայն տղաների վրա գովազդ էինք միացնում, որ բալասնի բերեինք:Հայկական ամենահամեղ հավելվածի ստեղծման պատմությունը. Էդուարդ Քանքանյան

-Ինչպիսի՞ն է մրցակցային շուկան, կա՞ն նման հավելվածներ, որոնց հետ համեմատվում եք կամ ձգտում առաջ անցնել:

-Նմանատիպ հավելվածներն աշխատում են լոկալ շուկաներում, ի տարբերություն գլոբալ հավելվածների` օրինակ ֆեյսբուքի: Այսինքն` չկա նման մի հավելված, որն ամբողջ աշխարհում է գործում: Կա հայտնի OpenTable-ը, որը գործում է Ամերիկայի տարածքում և եվրոպական մի քանի երկրներում,  կա TheFork-ը, որը tripadvisor  հավելված է, և աշխատում է եվրոպական մի քանի տասնյակ քաղաքներում: Ու դրանցից բացի մյուսներն աշխատում են լոկալ, մի քանի երկրներում, նույնիսկ մի քանի քաղաքներում: Այդ տեսանկյունից սա բավականին հետաքրքիր ուղղություն է, քանի որ կարելի է բացի այն երկրներից ու քաղաքներից, որոնք արդեն զբաղված են այդ խոշոր խաղացողների կողմից , մյուս տեղերում զարգացնել և գործունեություն ծավալել:

-Որպես բիզնես մոդել որքանո՞վ է եկամտաբեր:

-Նման հավելվածն ունի եկամտաբերության մի քանի աղբյուր, բայց հիմնականն ամեն դեպքում ամրագրումներից եկած գումարն է, որը ոչ թե վճարում է հաճախորդն, այլ ռեստորանը: Բնականաբար սա նաև ռեստորանների համար լավ գործիք է, որպեսզի իրենք ամբողջությամբ կարողանան լցնել իրենց ռեստորանն օրվա տարբեր ժամերին: Մենք նաև ունենք տարբեր գովազդային հարթակներ, որոնց միջոցով նրանք կարող են իրենց ուզած ժամին կամ իրենց ուզած սեզոնին ակտիվացնել իրենց ներկայացվածությունը Dinebook-ում և դրա միջոցով ամրագրումներ բերել հենց այդ ժամանակաշրջանի համար:Հայկական ամենահամեղ հավելվածի ստեղծման պատմությունը. Էդուարդ Քանքանյան

-Իսկ որո՞նք են այս հավելվածի բացասական կողմերը, ի՞նչ խնդիրներ են առաջացել կամ առաջանում:

-Շատ են եղել տեխնիկական բնույթի խնդիրներ, որոնք հեշտությամբ լուծվել են: Հիմնական մարտահրավերը շարունակում է մնալ այն, որ մենք կարիք ունենք սովորեցնել մարդկանց, որ նրանք ամրագրում անեն, որովհետև դա պետք չէ անել միայն այն դեպքում, երբ ինչ-որ ռեստորանում տեղ չկա, դա նաև ավելի լավ սպասարկում ստանալու հնարավորություն է. նախ` հաստատ գիտես, որ քո տեղը կա, հաճելի է, երբ քեզ դիմավորում են և ուղեկցում քո նախընտրած սեղանի մոտ, բացի դա մեր բոլոր ամրագրումներից հետո հարցնում ենք նրանց կարծիքը և խնդրում գնահատել տվյալ ռեստորանը: Բոլոր այդ գնահատականների ու կարծիքների համար հաճախորդները ստանում են միավորներ, կուտակելով այդ միավորները հնարավոր է դրանցով ռեստորաններից յուրաքանչյուրում հաշիվ փակել: Մենք հիմա նոր գործիք ենք ներմուծում, որը նախատեսված է face control-ով աշխատող ռեստորանների համար, որ նրանք նույնպես ներառված լինեն Dinebook-ում: Հաճախորդը կարիք չի ունենա հասնել այդ ռեստորան face control-ն անցնելու, այլ Ֆեյսբուքի օգնությամբ` մի քանի բազային տվյալներ տալով, կկարողանա սեղան ամրագրել:Հայկական ամենահամեղ հավելվածի ստեղծման պատմությունը. Էդուարդ Քանքանյան

-Ինչ եք կարծում, ինչու՞ հաջողեց Dinebook-ը:

-Dinebook-ը դեռ ամբողջությամբ իր պոտենցիալը չի բացել:Հաջողության հիմնական գաղտնիքն այն բծախնդրությունն ու դետալների հանդեպ ուշադրությունն էր, որով մենք այդ հավելվածը պատրաստում էինք: Չափազանց շատ ուշադրություն ենք դարձրել այն ամբողջ բովանդակությանը , որը տեղ է գտել այդ հավելվածում, շատ մանրակրկիտ աշխատում ենք ռեստորանների ընտրության և դրանց ներկայացվածության վրա, որպեսզի ամեն ինչ լինի գեղեցիկ ու հարմարավետ: Հիմնական շեշտը դրված էր դիզայնի ու հարմարավետության վրա:

Հեղինակ` ժաննա Ավագյան

Մենք՝ յուրաքանչյուրս, ամեն օր զբաղվում ենք մարքեթինգով. Էլինա Բենիամինյան
PayVa application-ն առաջարկում է чек-ից անցնել check in-ի.Վլադիմիր Դանիելյան

Առնչվող գրառումներ

Հետազոտությունները՝ կազմակերպությունների հաջողության գրավական. Գայանե Դաջունց