Opera Suite hotel-ի մարքեթինգի մենեջեր Լևոն Գևորգյան
—Առավոտյան՝ լույսը բացվելուն պես, ինչպե՞ս եք կազմակերպում օրը հյուրանոցում:
— Opera Suite հյուրանոցը կոմպլեքսային է, ունի 106 հյուրանոցային համար, ռեստորան, բար: Առավոտյան աշխատանքը սկսում ենք բաժանելով մասերի, հասկանալով խնդիրները և դրանց լուծումների քայլերը, ադպես սովորաբար է լինում, երբ գլոբալ խնդիրներ չեն լինում:
-Գլոբալ խնդիրները որո՞նք են:
-Սեզոնային են, ինչպես գիտեք կա low և high սեզոններ և ամեն մի սեզոնի համար առանձին մոտեցում է պետք:
—Ընդհանուր մարքեթինգն ինչպե՞ս եք կազմակերպում:
-Հետազոտվում է շուկան՝ թե որ հյուրանոցն ինչ է առաջարկում, փորձում ենք անել այնպես, որպեսզի առանձնանանք, Հայաստանը փոքր է, Երևանն առավել ևս, հյուրանոցները գնալով շատանում են, մրցակցությունը բարձրանում է, պետք է անընդհատ աչքի ընկնել, պետք է առաջարկել այնպիսի բան, որը տարբերվող է և աշխատող տարբերակ է:
-Քանի՞ տարեկան է հյուրանոցը:
-5 տարեկան
-Բավական երիտասարդ է, ի՞նչ արդյունքներ եք գրանցել:
-Շուկայում շատ մեծ տեղ է գրավում, եկել հասել է այն պահը, երբ մեզ հետ են կապ հաստատում ոչ միայն հայկական տուրընկերությունները, այլ նաև արտասահմանյանը:
—Դա մարքեթինգի շնորհի՞վ է:
-Միանշանակ:
-Այդ արդյունքն ունենալու համար ի՞նչ տարբերակներ եք օգտագործել:
-Փորձել ենք մի քիչ ուրիշ ճանապարհով քայլել, այսինքն՝ շեշտը դրել ենք արտասահմանի վրա, արտասահմանյան տուրընկերությունների հետ ենք համագործակցում ուղիղ առանց միջնորդների:
-Իսկ տուրիստների համար ի՞նչ տարբերոկով եք գրավիչ դարձնում տարածքը, ի՞նչ եք առաջարկում:
-Առաջին հերթին լեզուների իմացությամբ ենք գրավում, մեզ մոտ կադրերի բաժինն այնպիսինն է, որ կարողանում ենք գոհացնել զբոսաշրջիկին: Օրինակ՝ գերմանիայից եկած տուրիստի համար գերամաներեն իմացող աշխատակից ունենք: Հետո հյուրասեր ազգ լինելով՝ փորձում ենք դա ներկայացնել մաքսիմալ ռեալ, որպեսզի զբոսաշրջիկը ոչ միայն լսի դրա մասին, այլ նաև զգա ու հասկանա, որ իսկապես այդպես է:
—Ճաշատեսակներով կարողանո՞ւմ եք գրավել բոլորին:
-Հյուրանոցի Սինատրա ռեստորանում հայկական խոհանոցն առկա է, օրինակ նախաճաշի մեջ ընդգրկել ենք մեղր, ընկույզ, ընդեղեն…, այն ամենը, ինչով մենք ենք սնվել մանկուց, դա հյուրանոցային մշակույթի մի մեծ մասն է:
-Այդպիսով ներկայացնում եք հայկական մշակույթը:
-Այո, քանի որ այդ մշակույթի կրողն եմ և փոխանցողը: Ես օրվա վերջում ուրախ եմ լինում, սա դիտարկում եմ ոչ թե առք ու վաճառք, այլ մարդկային հարաբերություններ, այդպիսով զբոսաշրջիկը 2-րդ անգամ էլ կցանկանա Հայաստան գալ, ու եթե այդ անգամ պատմեմ Գառնիի, Գեղարդի մասին, նա հաճույքով կգնա, քանի որ արդեն առաջին անգամ հյուրասիրությունն ու ընդունելությունը տեսել է, երաժշտությունը լսել է, հավանել է: Շուտով համագործակցելու ենք թանգարանների հետ, որ տուրիստը գա և առնչվի նաև մշակույթի հետ:
—Առանձին գնացուցա՞կ եք փակցնելու սպասասրահում:
-Նվերի տեսքով է լինելու: Երբ ես Եվրոպա եմ գնում, ինձ այդպես չեն դիմավորում, ես Հայաստանից եմ, այլ կերպ եմ դաստիարակվել, գերմանացին ինձ այդպես չի սպասարկում, ինչպես ես կարող եմ գերմանացուն սպսարկել:
—Արդյո՞ք գերմանացին կհասկանա այդ ջերմությունը:
-Պետք է սովորեցնել:
—Իսկ Opera Suite-ն այսօր ի՞նչ է առաջարկում, որ չեն առաջարկում մյուս հյուրանոցները:
-Համարների մեջ խոհանոցի առկայությունն է, բիզնես ծրագրով եկած օտարերկրացուն դա անհրաժեշտ է, տեղում սնվելը ժամանակի խնայողություն է:
-Բաղրամյան փողոցում լինելն ինչքանո՞վ է մարքեթինգի մաս կազմում:
-Ինչքան մոտ կենտրոնին, այդքան լավ, վիճակագրությունը ցույց է տվել, որ ընտրում են այնպիսի հյուրանոց, որը Օպերային թատրոնին մոտ կլինի, բացի այդ մեր հյուրանոցից անկրկնելի տեսարան է բացվում դեպի քաղաք, պարզորոշ երևում է Արարատը:
-Որերո՞դ հարկից սկսած:
-5-րդ հարկից:
-Իսկ 5-րդ հարկից ներքև հանգստացողներն ինչպե՞ս են վայելելու Ձեր նշած տեսարանը:
-13-րդ հարկում ունենք Sky բար, որտեղից ցերեկային ժամերին շատ հոյակապ տեսարան է, լավ մթնոլորտ է սուրճ ըմպելու համար:
Հեղինակ՝ Մարինե Գասպարյան