Ճամփորդելիս սիրո՞ւմ եք McDonald’s այցելել, կցանկանայի՞ք Հայաստանում էլ լիներ: Ներկայացնում ենք մի քանի փաստ McDonald’s-ի մասին, որոնք հաստատ կհետաքրքրեն ձեզ:
1. McDonald’s-ի կարտոֆիլը միագույն լինելու համար պատրաստման ընթացքում քիմիական տարր է օգտագործվում:
2. McDonald’s-ի աղցանների մեջ կալորիականությունն ավելի շատ է, քան համբուրգերները:
3. McDonald’s-ի ռեստորաններից ամեն օր 68 միլիոն մարդ է օգտվում, այս թիվը 4 միլիոնով ավել է Մեծ Բրիտանիայի բնակչությունից:
4. McDonald’s ընկերությունը համարվում է երեխաների խաղալիքների աշխարհում ամենամեծ դիստիբյուտորը:
5. Մեծ Բրիտանիայի McDonald’s-ը պատկանում է Ելիզավետա թագուհուն:
6. Միջին խավի հնդիկը պետք է 6 ժամ աշխատի, որպեսզի կարողանա «Big Mac» գնել:
7. 1970-ականներին McDonald’s-ի ռեստորանների մենյուում պիցցա կար, և ընկերությունը մեծ ներդրումներ էր անում թե բարձրորակ վառարաններ ձեռք բերելու, թե գովազդային արշավների վրա, սակայն, մարքեթինգային քայլերը թույլ էին ամերիկացիների սովորությունները փոխելու համար, որոնք նախընտրում էին պիցցա ուտել հենց պիցցայի մասնագիտացված կենտրոններում: Այդպիսով քայլ առ քայլ պիցցան դուրս եկավ McDonald’s-ի մենյուից:
8. Ամեն 14,5 ժամում աշխարհում մի նոր McDonald’s-ի ռեստորան է բացվում:
9. Աշխարհում McDonald’s-ի միակ ռեստորանը, որի լոգոտիպը փիրուզագույն է, գտնվում է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Սեդոնա քաղաքում:
10. McDonald’s-ի ռեստորաններում նախկինում աշխատում էին բացառապես տղաներ՝ պատճառաբանելով, որ աղջիկների ներկայությունը կշեղի տղաներին աշխատանքից, սիրավեպեր կսկվեն, «ինտրիգաներ» կլինեն: Սակայն, 70-ականներին ֆեմինիստկաները սկսում են պայքարել իրենց իրավունքների համար՝ կարտոֆիլ փաթեթավորելով և բուտերբրոդի տեսքով վաճառելով: McDonald’s-ի ղեկավարությունն ընդունում է այս ներդրումը, գալիս հայտարարի, որ պետք է աշխատեն ոչ գեղեցիկ կանայք, առանց շպարի և տղամարդկանց համար նախատեսված նմանատիպ հագուստով:
Հեղինակ՝ Մարինե Գասպարյան