Մի քանի բրենդ` մեկ խանութում. We Make-ի մարքեթինգային ռազմավարությունը
Մի քանի բրենդ` մեկ խանութում. We Make-ի մարքեթինգային ռազմավարությունը

Մի քանի բրենդ` մեկ խանութում. We Make-ի մարքեթինգային ռազմավարությունը

We Make -ի հիմնադիր Դիանա Գևորգյան

-Ինչու՞  որոշեցիք բացել խանութը, որքանո՞ վ է այս մոդելը նպաստում բիզնեսի զարգացմանը:

-Հիմա` բիզնեսի զարգացման այս մակարդակում միայն մի բրենդի համար խանութ բացելը բավականին ծախսատար կլիներ ու ոչ ձեռնտու: Այդ առումով այս տարբերակը շատ հարմար էր: Իսկ, որ ավելի կարևոր է, իմ նպատակն էր հարթակ ստեղծել նորաստեղծ և ոչ այդքան հայտնի հայկական բրենդների աշխատանքները ներկայացնելու համար: Այս պահին խանութի, որպես առանձին բիզնեսի, եկամուտը դեռ այդքան մեծ չէ, բայց հետագայում, բրենդների քանակի ընդլայնման դեպքում /այս պահին ավելի քան 12 բրենդ է ներկայացված/, ավելի եկամտաբեր կդառնա:

-Ինչու՞  ընտրեցիք հենց այդ անունը, լոգոն:

-Անվան ընտրությունը շատ պատահական ստացվեց: Քանի որ գրեթե ամբողջը հայկական արտադրության է ու հիմնականում ձեռքի աշխատանք, որոշվեց We Make` մենք պատրաստում ենք, անունը: Այս անվանումը, ըստ իս, համահունչ է մեր առաքելությանը:Մի քանի բրենդ` մեկ խանութում. We Make-ի մարքեթինգային ռազմավարությունը Իսկ լոգոն պետք է լիներ թարմ և մինիմալիստական՝ համապատասխան այսօրվա թրենդերին:

-Առաջնահերթ ի՞ նչն եք կարևորում խանութի աշխատանքի մեջ:

-Խանութում մենք շատ ենք կարևորում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ուշադրությունն ու անհատական վերաբերմունքը: Մենք ցանկանում ենք նաև, որ խանութը որպես ապրանքանիշ ընկալելի դառնա հանրության համար: դա կամրապնդի մեր կապը հաճախորդների հետ և վերջիններիս վստահությունը մեր հանդեպ:

-Մարքեթինգային ո՞ ր գործիքների օգնությամբ եք փորձում բիզնեսն առաջ տանել:

-Քանի որ մենք ապրում ենք թվային դարաշրջանում, փորձում ենք օգտագործել առցանց բոլոր միջոցները մեր ծառայությունները պոտենցիալ հաճախորդներին հասանելի դարձնելու համար: Մի քանի բրենդ` մեկ խանութում. We Make-ի մարքեթինգային ռազմավարությունըԱյս պահին մենք հասանելի ենք թե՛ Facebook-ում, թե՛ Instagram-ում, որտեղ հաճախ անցկացնում ենք մրցույթներ և ցուցադրում մեր նոր տեսականիները՝ պրոֆեսիոնալ լուսանկարների միջոցով:

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Հայաստանը որպես շուկա դիտարկելը սխալ է, Հայաստանը վայր է, որտեղ պետք է ստեղծել, իսկ վաճառքն իրականացնել դրսում. Լիլիթ Մելիքյան
Ինչպե՞ս ճիշտ իրականացնել ինտելեկտուալ բիզնեսի մարքեթինգը. Շավարշ Կարապետյան  

Առնչվող գրառումներ

Եթե ուզում ես հասկանալ արդյո՞ք գիրքը քեզ հետաքրքրում է, թե ոչ, ուրեմն կարդա առաջին 19 էջը. Աստղիկ Օհանյան