Մարդիկ գալու են գաղափարի, լավ ժամանակ անցկացնելու, selfie անելու համար. Վիկտորիա Մաթևոսյան
Մարդիկ գալու են գաղափարի, լավ ժամանակ անցկացնելու, selfie անելու համար. Վիկտորիա Մաթևոսյան

Մարդիկ գալու են գաղափարի, լավ ժամանակ անցկացնելու, selfie անելու համար. Վիկտորիա Մաթևոսյան

Dine Sky Armenia-ի մարքեթինգի տնօրեն Վիկտորիա Մաթևոսյան

Արդյո՞ք վտանգավոր չէր նույնիսկ մտածելը նման ռեստորան ունենալու մասին:

-Բացարձակ վտանգ չենք տեսել, քանի որ ամենափոքրիկ դետալից մինչև ամենալուրջ լուծում կատարել են ոլորտի ամենափորձառու մասնագետները: Այսինքն՝ մեր աշխատանքը սկսել ենք պրոֆեսիոնալ թիմով, ինժեներներով, անցել ենք բազմատեսակ թեստավորումներ և ունենք համապատասխան լիցենզիաներ, դրա համար որևէ վախ չի եղել, քանի որ մենք վստահ ենք՝ ինչ ենք մատուցում:

-Ի՞նչ եք կարծում ռեստորանը կարդարացնի սպասելիքները:

-Վստահ եմ, որ արդարացնելու է, քանի որ պահանջարկը մեծ է, հետաքրքրությունն՝ առավել ևս:

-Ներդրումների մասին պատմեք:

-Ինձ թվում է` մարքեթինգի խելացի մասնագետը պարտադիր չի շատ գումար ներդնի որպեսզի ունենա  արդյունք, և միևնույն ժամանակ լավ արդյունք ունենալու համար քիչ գումար էլ չի ներդնում, այսինքն՝ ամեն ինչ պետք է լինի բալանսավորված, ոչ թե անիմաստ գումար ծախսի ոչ պետքական քայլերի համար, այլ գումարը ծախսի տեղին, որպեսզի արդյունքը լինի համապատասխան:

-Կա՞ն օրվա ժամեր, որ այդ ժամերին եք նախատեսել ռեստորանի օդ բարձրանալը:

-Արդեն ժամերը հստակ ֆիքսել ենք՝ 14:00-ից 15:30-ը, 18:00-ից 19:30-ը և 22:00-ից 23:30-ը:

Մարդիկ գալու են գաղափարի, լավ ժամանակ անցկացնելու, selfie անելու համար. Վիկտորիա Մաթևոսյան

-Իսկ առաջին վեր բարձրացողներն ովքե՞ր են լինելու:

-Պաշտոնական բացումը լինելու է հունիսի 19-ին, իսկ 20-ից կլինեն արդեն նախապես ամրագրած հաճախորդները: Իսկ առաջինը վեր կբարձրանան այն մարդիկ, որոնք վերապատրաստման, կառուցման ընթացքում մեր կողքին են եղել, մեզ աջակցել են, այդ մարդիկ տարբեր հաստատություններից են, նաև ուղղակի անհատներ են, որոնք բարի կամքի դրսևորում են ցուցաբերել մեր հանդեպ:

-Իսկ որպես մարքեթինգային քայլ լրագրողներ ներկա լինելո՞ւ են:

-Իհարկե, մեր համագործակցության շրջանակում արդեն հրավիրվել են լրագության, զբոսաշրջության ոլորտներից մասնագետներ:

-Հանրայնացնելու համար ի՞նչ մարքեթինգային քայլեր եք անում:

-Պատիվ ունեմ ասելու, որ մեդիայի կողմից հետաքրքրությունը շատ մեծ էր այս ընթացքում, 15-ից ավելի հարցազրույցներ են արդեն եղել: Ֆեյսբուքյան, ինստագրամյան գովազդները պարտադիր քայլ են այս պահին, ունենք նաև պաշտոնական կայք:

Մարդիկ գալու են գաղափարի, լավ ժամանակ անցկացնելու, selfie անելու համար. Վիկտորիա Մաթևոսյան

-Ի՞նչ ճաշատեսակներ եք նախատեսել:

-Շեշտը դրել ենք ավելի չեզոք ուտելիքների վրա՝ ոչ ալերգիկ, սուր համեր չունեցող, քանի որ ամրագրելու հնարավորությունը տրվում է օնլայն, մարդը հնարավորություն ունի նշված կերակրացանկից ընտրել իր նախընտրածը: Մեր խոհարարը մեծ աշխատանքներ է տարել, որպեսզի կերակուրը լինի բոլորի կողմից ընդունելի ու ընկալելի: Փառք Աստծու, մինչ այսօր եղած ամրագրողներից ոչ ոք չի ասել ինչու չկա այսինչ բանը, կամ ինչու է այսքան աղքատ ճաշացանկը:

-Ի՞նչ չափանիշով է պայմանավորված ընտրված 50 մետր բարձրությունը, չի՞ կարող ավելի կամ պակաս բարձրություն ունենալ:

-Ընտրված է 50-55 մետր ստանդարտը, քանի որ, տեսե՛ք, Արաբական Միացյալ Էմիրություններում շենքերի բարձրությունը մոտ 100-ից 120 մետր է, այնտեղ երբ բարձրանաս 50 մետր, տպավորություն կստեղծվի, թե քո պատշգամբից ես ներքև նայում, իսկ Հայաստանում ընտրված այդ 50 մետրը 30-40% շենքերից բարձր է, և այս դեպքում երևում է հայկական ողջ համայնապատկերը, այսինքն՝ կապ չունի մենք կլինենք քաղաքի կենտրոնում, թե կենտրոնի հարակից մասում, միևնույնն է ընդհանրացվում է պատկերը:

Իսկ հյուրերի թիվը՝ 22, ինչո՞վ է պայմանավորված, չէր կարո՞ղ 20 կամ 25 լինել:

-Դա արդեն ինժեներն է որոշել հարթակը նախագծելիս:

Խաղանիշը ո՞րն է:

-Առաջինն ու յուրօրինակ լինելը, գաղափարը, և վերևից սելֆիի բացառիկ հնարավորություն ունենալը: Սա գովազդ չէ, բայց աշխարհում մերն ամենից սիրունն է՝ սկսած լույսերից, սեղանի քարից, գլխավերևի ծածկից, խնայողություն արված չէ: Մարդիկ գալու են գաղափարի, լավ ժամանակ անցկացնելու, ինքնալուսանկար անելու համար:

Մարդիկ գալու են գաղափարի, լավ ժամանակ անցկացնելու, selfie անելու համար. Վիկտորիա Մաթևոսյան

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Food լուսանկարչություն, լուսանկարչություն, մարքեթինգ և Լյումեն
Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները հայրենիքի հանդեպ սիրո արտահայտման ամենահին տարբերակն ընտրեցին՝ հիմնադրելով «Արմենիա Վայն» գինեգործարանը. Քրիստինե Վարդանյան

Առնչվող գրառումներ

Ինչպե՞ս շենքի հարուստ նախապատմությունը դարձնել մարքեթինգային ռազմավարության հիմք. Ոստան