Երբ ամառվա շոգն ու կիզող արևը ձեզ կանչում են աշխարհի տարբեր անկյուններ՝ վայելելու հանգիստը, միևնույն ժամանակ բազմապիսի իրար չզիջող քաղաքներ ու երկրներ իրենց ֆոտոշարքերով և չերևացող մարքեթինգային քայլերով գայթակղում են ձեզ ու շփոթության մեջ գցում, թե ուր գնալ: Հունական կղզիներից Սանտորինին այն բացառիկներից է, որ ձեր ուշադրությունը միշտ իր վրա է բևեռում արդեն մարքեթինգային գեղեցիկ քայլերի միջոցով: Այն հրաբխային ծագում ունի, առանձնանում է գունային գամայով: Ամեն դեպքում քիչ բուսականություն ունենալով՝ մարքեթինգային մանր քայլերի շնորհիվ տուրիստական խոշոր կենտրոններից է:
Մի քանի փաստ Սանտորինի կղզու մասին՝
- Սանտորինին մոտավորապես 500 տարի առաջ ձեւավորված հրաբխային ծագման մեծ ավազան է: Ժամանակակից կղզին նախկին կղզու մնացորդն է, որը քանդվել է մ.թ.ա. 1600-ականների հրաբխային ժայթքման հետեւանքով:
2. Հրաբուխը գործող է. վերջին մեծ ժայթքումը եղել է 1953 թ.:
3. Հին անունը Թիրա է, այստեղ առաջին բնակիչները հայտնվել են 3000 տարի առաջ:
4. Ժամանակակից անունը՝ Սանտորինի, ստացել է 1204 թ. Սուրբ Իրինայի պատվին (Santa Irini) :
5. Սանտորինի կղզին հայտնի է իր սեւ, կարմիր, սպիտակ լողափերով, որոնք աշխարհում համարվում են ամենամաքուրը: Սանտորինիի բոլոր լողափերը նշվում են կապույտ դրոշով:
6. Ամեն տարի Սանտորինիում հանգստանում է ավելի քան 1.5 միլիոն զբոսաշրջիկ: 2011-ին կղզին ճանաչվել է ամենաայցելվողն աշխարհում:
7. 2000 թ. BBC-ին այստեղ է նկարահանել հազարամյակի վերջին մայրամուտը: Բացի այդ, կղզու գայթակղիչ տեսարաններում է նկարահանվել Անջելինա Ջոլիի դերակատարմամբ «Լառա Կրոֆտ» ֆիլմի երկրորդ մասը: Նկարահանումը տեղի է ունեցել Օիա քաղաքում:
8. Սանտորինիում ջրի բնական աղբյուրներ չկան, եւ տեղացիները կատակում են ասելով՝ «ավելի շատ եկեղեցիներ, քան տներ, ավելի շատ գինիներ, քան ջուր եւ ավելի քիչ մարդիկ, քան էշեր ունեցող կղզի է»: Էշն այստեղ առանձին պատմություն ունեցող և ավանդույթ կրող, հարգանքի արժանի կենդանի է:
9. Չնայած փոքր չափին, կղզում կա ավելի քան 2000 եկեղեցի: Այստեղ ընդունված է կառուցել փոքր ընտանեկան եկեղեցիներ:
Հեղինակ՝ Մարինե Գասպարյան