Այն, որ վիդեոկոնտենտը մարքեթինգային գործիքների մեջ հիմա ամենապահանջվածներից է, ապացուցված փաստ է: Ստորև ներկայացնում ենք մի քանի ստատիստիկ տվյալներ, որոնք կհաստատեն այդ փաստը: Համաձայն OptinMonster-ի` մարդկանց 79 տոկոսը նախընտրում է արտադրանքի ներկայացման վիդեո տարբերակը: Ավելին` Cisco-ի կանխատեսմամբ 2021 թվականին համացանցի թրաֆիկի 82 տոկոսը լինելու է տեսանյութերի վրա:
Մարդիկ սիրում են վիդեոներ, այդ տեսակ կոնտենտը նրանց համար առաջին տեղում է: Այդ է փաստում նաև OptinMonster-ի հետազոտությունը, համաձայն որի` առկա է հետևյալ պատկերը`
- Վիդեոնյութ — 45%
- Լուսանկար — 22%
- Հղում — 13%
- Տեքստ — 10%
- Այլ — 10%:
Վիդեոգովազդն օգնում է բիզնեսի առաջխաղացման հարցում: Մարդկանց գրեթե կեսը նոր բրենդ բացահայտել է հենց վիդեոգովազդի միջոցով: Հետազոտությունը տալիս է հետևյալ պատկերը`
- Վիդեոգովազդ – 45%
- Ընկերների խորհուրդ – 31%
- Սոցցանցերի խմբեր – 30%
- Բլոգերների գրառումներ – 29%:Մարդիկ սիրում են ինստագրամի վիդեոները: Նրանք հաճույքով դիտում են օրգանական սկզբունքով առաջարկվող վիդեոնյութերը, անգամ եթե դրանք գովազդային են:
- 49% դիտում է վիդեո IGTV-ով
- 70% IGTV-ով հետևում են բրենդների
- 47%-ին դուր են գալիս ինստագրամ սթորիները:
Ամենամոտիվացնողն այն է, որ, ըստ ուսումնասիրության, վիդեոգովազդ դիտողների 48 տոկոսը դառնում է պոտենցիալ գնորդ: