Մարքեթինգը ճարտարապետության մեջ. ինչպե՞ս զարգացնել ճարտարապետական փոքր ձեռնարկությունները
Մարքեթինգը ճարտարապետության մեջ. ինչպե՞ս զարգացնել ճարտարապետական փոքր ձեռնարկությունները

Մարքեթինգը ճարտարապետության մեջ. ինչպե՞ս զարգացնել ճարտարապետական փոքր ձեռնարկությունները

Փոքր ճարտարապետական ձեռնարկությունները հիմնականում չունեն հսկայական բյուջե կամ մեծ անձնակազմ, որոնք կարող են հատկացնել մարքեթինգին։ Բայց մեր օրերում դա հնարավոր է անել երբեմն նույնիսկ անվճար: Ստորև ներկայացնում ենք փոքր բյուջեյով ճարտարապետական ձեռնարկությունների մարքեթինգը հաջողակ իրականացնելու 3 ճանապարհ։

  1. Մի՛ թերագնահատեք սոցիալական մեդիան։

Սոցիալական մեդիան մարքեթինգային այն գործիքն է, որին ճարտարապետների մեծամասնությունը լուրջ չի վերաբերվում՝ չնայած այն կարող է բերել իրական հաճախորդներ: «Սոցիալական ցանցն այն վայրն է, որտեղ հասարակությունը խոսում է իր կյանքի մասին: Ճարտարապետները պետք է շահագրգիռ լինեն այդ խոսակցությանը միանալու համար»,- մի առիթով ասել է ճարտարապետ Ջոդի Բրաունը: Scharly Designer Studio-ից Լիոնել Շարլին մեծ հաջողություններ է ունեցել Houzz հարթակի օգնությամբ: «Մոտ վեց ամիս առաջ ես այս կայքի միջոցով անմիջապես կապվել եմ կառուցապատողի հետ, ով խնդրեց ինձ լինել Ֆլորիդայի 2 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատան ճարտարապետը», — ասել է նա:

  1. Ստեղծե՛ք վստահություն ձեր բրենդի նկատմամբ:

Սահմանափակ մարքեթինգային բյուջեն ճարտարապետության դեպքում նախևառաջ պետք է ներդնել վեբ կայքի գործարկման մեջ․ այն ձեր բրենդի հիմնական բաղադրիչն է: Իսկ կայքը պետք է ձևավորել՝ մտքում ունենալով պոտենցիալ հաճախորդներին: «Ճարտարապետական վեբկայքերի մեծ մասը ձևավորված են այլ ճարտարապետների համար, բայց դրանք միշտ չէ, որ պատմում են հաճախորդներին իրենց մասին»,- ասում է LePage- ը: «Հաճախորդները գալիս են ճարտարապետների մասին՝ իրենց կառուցված պատկերացումներով, և ձեր գործն է փոխարինել այդ պատկերացումները ձեր սեփականով»: Ձեր արած ամեն ինչ դառնում է ձեր բրենդի մի մասը `ոչ միայն ձեր վեբ կայքը, սոցիալական մեդիայի առկայությունը և «վերելակի հարթակ»-ը /Elevator pitch/, այլև ձեր հագած հագուստը, ձեր մեքենան և ձեր գրասենյակը ներկայացնելու ձևը: Այն, ինչ ներկայացնում եք սոցիալական մեդիայում, օգնում է ստեղծել ձեր բիզնեսի վստահությունն ու հավաստիությունը:

  1. Խոսենք Elevator pitch-ի /ներկայացում վերելակում/ մասին։

Նեթվորքինգը սերմեր տնկելու պես է, իսկ սերմ տնկելու լավագույն միջոցը մարդկանց պատմելն է, թե ինչ եք անում ՝ ձեր վարսահարդարից մինչև ձեր սիրելի սրճարանի մատուցողը: Երբեք չեք իմանա, թե որ սերմը կծաղկի և կհանգեցնի ապագա հաճախորդի՝ անմիջականորեն կամ ծանոթությունների և կապերի միջոցով: M&R մարքեթինգային խումբը ասում է, որ այստեղ հաջողելու ամենակարճ ճանապարհը ձեր ընկերության  ծառայությունների կամ ապրանքների մասին խոսելիս իրական և վավերական լինելն է։ Կարևորն այն է, որ ձեր մասին պատմող տեքստը կամ տեսանյութը լինի ոչ պաշտոնական, հաճախորդների հետ պետք է լինել անմիջական ու ընկերական։

Աշխարհահռչակ Zara ընկերությունը գրեթե գումար չի ծախսում իր բրենդի գովազդի համար, ի՞նչ է անում փոխարենը
Telegram-ը կգործարկի կրիպտոարժույթ, Instagram-ը՝ նոր հավելված

Առնչվող գրառումներ

«Լավագույն հայկական բրենդ»-2020