Մերչենդայզինգի նպատակն իրականում չի տարբերվում գովազդային արշավների նպատակից, այն հաճախ անվանում են վաճառքի մեջ մարքեթինգային հեղափոխություն: Եթե ուզում ենք հասկանալ, թե ինչ է մերչենդայզինգն առհասարակ, նախևառաջ պետք է պատկերացում կազմել DPSM (Distribution, Pricing, Shelving and Merchandising )-ի մասին և իմանալ մի քանի ոսկե կանոն։
Distribution—սա եռանկյունու հիմքն է: Նշանակում է լինել ամեն տեղ, որպեսզիմարդիկ տվյալ բրենդը հեշտ գտնեն, հակառակ դեպքում շատ հեշտ է հաճախորդն անցնում այլ բրենդի, որնիրեն ավելի հասանելի է` մոտ է տանը, աշխատավայրին և այլն: Այդ պատճառովբոլոր խոշոր բրենդներն աշխատում եններկայացված լինել ամենուր:
Pricing— պետք է ճիշտ մշակվի գնայինքաղաքականություն թե արտադրողի, թեդիստրիբյուտորի համար, թե առևտրայինկետերում:
Shelving— սա աշխատանքն է shelf –երի` դարակների հետ, ենթադրում է արտադրանքի ճիշտ դասավորություն:Շատերն այն կարծիքին են, որ Shelving-ն ուMerchandising-ը նույն բանն են, բայց դաայդքանէլայդպես չէ:
Merchandising— բուրգի վերջին մասում է, կարճ ասած դա վաճառքի կետումներկայացվածությունն ու գովազդն է:Բոլոր այն գովազդները, նյութերը, որօգտագործում ենք առևտրային կետումմերչենդայզինգ է:
Առաջին ոսկե կանոնը՝ ֆիգուրը ֆոնի վրա.
հաճախորդի ուշադրությունը գրավելու համար, արտադրանքը պետք է ֆոնի վրա առանձնանա իրեն շրջապատող այլ արտադրանքներից, ինչի համար անհրաժեշտ է Ձեր վառ երևակայությունը՝ ոչ սովորական փաթեթավորում, տարածության մեջ արտադրանքի մեծ քանակություն, ճչան գույներ:
Երկրորդ ոսկե կանոնը՝ արտադրանքը դարակներում աչքի մակարդակին հավասար.
հենց այստեղ է ամենից շատ հայացքը կանգ առնում և միանշանակ արտադրանքի վաճառքը հաջող է իրականացվում:
Երրորդ ոսկե կանոնը՝ խուսափել մահացած գոտուց, այսինքն՝ երբ արտադրանքը խանութի դարակներում կամ շատ բարձր է, կամ շատ ցածր:
Չորրորդ ոսկե կանոնը՝ խմբավորում, երբ արտադրանքը քաոսային ցրված չէ դարակներում, այլ տրամաբանական խմբավորված է ըստ գնի, արտադրանքի տեսակի, փաթեթավորման:
Ինչ խոսք, այս կանոնները միակը չեն մերչենդայզինգում, սակայն կարևոր հիմք են: