Մենք շարունակում ենք առանձնացրել լավագույն ֆիլմերը, որոնք պատմում են գովազդի, մարքեթինգի ու PR-ի մասին։ Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում երկրորդ հնգյակը։
Երբևէ վաճառված ֆիլմերից լավագույնը / The Greatest Movie Ever Sold, 2011
Վավերագրական ֆիլմ է ապրանքանիշների, գովազդի ու product placement-ի՝ ապրանքների թաքնված գովազդի մասին։
Պոչն է շարժում շանը / Wag the Dog, 1998
Ֆիլմը պատմում է, թե ինչպես են ԱՄՆ նախագահի հետ կապված սկանդալից ուշադրությունը շեղելու համար արտակարգ իրավիճակների մասնագետ Կոնրադ Բրինը և իր ընկեր հայտնի պրոդյուսեր Ստենլի Մոտսը որոշում բեմադրել փոքր պատերազմ: Այսպիսով՝ նրանք կազմակերպում են համաշխարհային մասշտաբի շոու:
Սպառող երեխաները. Մանկության առևտրականացում/ Consuming Kids: The Commercialization of Childhood, 2008
Մարքեթինգային մեքենան երեխաներին և նրանց ծնողներին վաճառում է ամեն ինչ՝ սկսած վնասակար արագ սննդից և դաժան տեսախաղերից մինչև կեղծ կրթական ծրագրեր ու ավտոմեքենաներ գիրությունից տառապող երեխաների համար: Այս ֆիլմը լուսավորում է մարքեթինգային մեքենայի անդադար աշխատանքը։
Լիմոնադ / Lemonade, 2009
Սա վավերագրական ֆիլմ է գովազդատուների մասին, ովքեր ճգնաժամի ժամանակ կորցրել են իրենց աշխատանքը, բայց չեն կորցրել իրենց ստեղծագործական մտածողությունն ու աշխատելու կարողությունը:
Չեխական երազանք / Český sen, 2004
Ֆիլմում 2՝ միմյանցից անբաժան իրադարձություններ են: Առաջինը հանրային միջոցառում էր, որտեղ հեղինակները հանրությանը մոլորեցրին՝ հայտարարելով Պրահայի ծայրամասում հերթական հիպերմարկետի բացման մասին:Պատրանքն իրականություն էր թվում. գովազդային վահանակներ, լուսային և տպագիր գովազդ, գովազդ ռադիոյով և հեռուստատեսությամբ, թռուցիկներ, որոնք արթնացրին չեխ սպառողների սպասումները կապված առևտրի կենտրոնի բացման հետ, որտեղ գները համեմատ ավելի ցածր էին: Եվ այսպես առաջինի գագաթնակետը և արդեն փաստագրված հաջորդ քայլը եղավ հիպերմարկետի հանդիսավոր բացումը, որտեղ հանրությունը նետվեց դեպի բաց դաշտի մեջ շինարարական ձողերից կախված գունազարդ պաստառները: