Բրենդի ձայնը՝ մարքեթինգային կարևոր բաղադրիչ
Բրենդի ձայնը՝ մարքեթինգային կարևոր բաղադրիչ

Բրենդի ձայնը՝ մարքեթինգային կարևոր բաղադրիչ

Բրենդը կարող է տարբերվել նաև ձայնի միջոցով։ Բրենդի ձայնը հաղորդակցման մարքեթինգային ռազմավարություն է, արտահայտությունների հավաքածու, որով մարդիկ ճանաչում են ընկերությունը:

Օրինակ՝ Uber ընկերությունը փորձում է հասնել նրան, որ մարդը, ինչ-որ բան լսելով, նկատի, որ դա հենց այդ ընկերությանն է վերաբերում։ Ընկերությունը պնդում է, որ իր բրենդի ձայնը արտահայտում է բրենդի էությունը՝ թույլ տալով մարդկանց հասկանալ, թե ով են իրենք ու ինչ են անում:

Ձայնի ընտրությունը պետք է անել՝ չմոռանալով թիրախային լսարանի մասին։ Պետք է հաշվի առնել ամեն մանրուք՝ տոնայնություն, հաղորդակցման վայր, բառեր ու բառակապակցություններ։

 

Կարելի է առանձնացնել մի քանի տեսակ

 

Անմիջական

Երբ ընկերությունները մարդկանց դիմում են դու-ով, անվանում ընկեր, գրում են պարզ, առանց թվերի ու վիճակագրության տեքստերի:

Ուսուցողական

Այս բրենդները կիսվում են օգտակար տեղեկատվությամբ, ընտրանիներ են կազմում ու հրապարակում, կիսվում են փորձով, տալիս խորհրդատվություն: Ակտիվ շփվում են լսարանի հետ, պատասխանում են հաճախորդների բոլոր հարցերին։

Զվարճացնող

Այս տեսակի բրենդները չեն վախենում անլուրջ տպավորություն թողնել։Նրանք կատակում են նաև սեփական արտադրանքի մասին, ստեղծում են ինտերակտիվ կոնտենտ։

«Սադրող»

Այն ընկերություններն են, որոնք երբեմն չեն վախենում անցնել հանրային կարծիքի ու բարոյականության սահմանները: Կարողանում են «բռնել» այդ պահին տիրող իրավիճակը, անել աղմկոտ հայտարարություններ ու մտնել քննարկման մեջ:

Բրենդի ձայնը ցանկացած ընկերության անբաժան ու կարևոր մասն է։ Հենց դա է մարդուն դրդում կապ պահպանել բրենդի հետ, քանի որ միշտ չէ, որ այս կամ այն ապրանքը գնում ենք՝ զուտ անհրաժեշտությունից:

Հեղինակ՝ Ժաննա Ավագյան

2020-ի Insta-թրենդները
Աշխարհի ամենաերկար գովազդը․ ForteBank

Առնչվող գրառումներ

Այն, ինչ չգիտես Բարբիի մասին