«Multi Wellness» սպորտային համալիրը՝ «Լավագույն Հայկական բրենդ»- 2020
«Լավագույն հայկական բրենդ»-2020

«Multi Wellness» սպորտային համալիրը՝ «Լավագույն Հայկական բրենդ»- 2020

2020-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հեռախոսային հարցումների արդյունքների հիման վրա որոշվեցին 2020-ի լավագույն հայրենական արտադրողներն ու ծառայություն մատուցող ընկերությունները։ The Best Armenian Brand 2020” նախագծի նպատակն է կարևորել հայկական արտադրողների և ծառայությունների բարձր որակը, ինչպես նաև քաջալերել ընկերություններին՝ լինել ավելի մրցունակ իրենց ոլորտներում: «Տարվա լավագույն մարզաառողջարարական համալիր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Multi Wellness-ը, որն իր գործունեությունն սկսել է 2017թ.-ից: Այն ամբողջական համալիր է՝ մեծերի և փոքրերի լողավազաններով, տարբեր մարզասրահներով, գեղեցկության և վարսահարդարման սրահներով, կանանց և հղիների համար նախատեսված առանձին հատվածով, ևն…

Multi Wellness սպորտային համալիրի գլխավոր տնօրեն Իշխան Սեդրակյան

-2020-ն ինչպե՞ս հաղթահարեցիք:

-Դեռ 2018թ. բացված բացօթյա cross fit հատվածում քաղաքացիների համար համաճարակի օրերին անվճար մարզումներ էինք անցկացնում: Փորձը ցույց է տվել, որ կոփված մարմինն ավելի ուժեղ է դիմակայում ցանկացած վիրուսի կամ այլ հիվանդությանը: Այժմ էլ քաղաքացիները կարող են գալ, մարզվել, չնայած, որ այս հատվածը կառուցվել է ակումբի հաճախորդների համար, բայց սեփականատերը թույլ է տալիս քաղաքացիներին, անկախ սպորտային ակումբ հաճախելուց, 2-ից 3 ժամ  մարզվելու հնարավորություն ունենան:

Սա մարքեթինգայի՞ն քայլ է:

-Մենք մեր առջև մի քանի կարևոր խնդիր ենք դրել: Առաջին՝ որպեսզի սպորտային համալիրը միջին խավի համար հասանելի լինի, երկրորդ՝ այն դիտարկում ենք առողջ ապրելակերպի համար տարածք, նոր վերջում որպես բիզնես: Իսկ վերը նշված միջոցառման նման միջոցառումներ շատ են անցկացվում Multi Wellness-ում: Մենք ներկայացնում նեք Հայաստանի Cross Fit ֆեդերացիան, փորձում ենք այս սպորտաձևը Հայաստանում զարգացնել:

-2020-ին շատ ընկերություններ ֆինանսական ճգնաժամ ապրեցին, նույնիսկ որոշները փակվեցին: Multi Wellness-ում ի՞նչ փոփոխություններ եղան:

-Փորձեցինք ձևաչափը փոխել, ծառայությունները շատացրեցինք, աբոնեմենտային վճարման գումարը քչացրեցինք և մարզումներն ուղղորդեցինք դեպի առողջ ապրելակերպը, սպորտը 2020-ին մի քիչ ետ ընկավ:

-Հաճախորդի կորուստ կամ պակաս չգրանցվե՞ց 2020-ին:

-Նույնիսկ ավելացում նկատվեց:

-Արդյո՞ք դրա պատճառներց մեկը նաև սպորտային համալիրի տեղային դիրքն է՝ կենտրոնում լինելը:

-Իմ կարծիքով քաղաքացիների 20-30%-ը նախընտրում է մեքենայով չտեղաշարժվել, այդ իսկ պատճառով Multi Wellness-ի դիրքը շատ հարմար է, այն պատճառով, որ քաղաքացին կարող է Բաղրամյան փողոցից ոտքով քայլելով կամ հեծանվով մարզվելու գա և գնա: 3-ից 4 ժամ չի կորցնի այլ մարզասրահ հասնելու համար, այն էլ հիմա, երբ օրվա տարբեր ժամերի խայտառակ խցանումներ են տարբեր փողոցներում: Իսկ ժամանակի կորուսը հաստատ անդրադառնում է կյանքի մի հատվածի վրա՝ կա´մ ընտանիքիդ ես քիչ տեսնում, կա´մ գործումդ ես թերանում: Մեր քաղաքականությունն էլ է տարբերվում մյուս սպորտային ակումբներից՝ ծառայությունները շատ են, իսկ գումար-աբոնեմենտային վճարն ավելի մատչելի, հաճախորդն է ընտրում, թե որ սպորտաձևի համար վճարի:

Հստակ խնդիրներից մեկն էլ երեխաների նկատմամբ ուշադրությունն է, քանի որ նրանց միջից կարող ենք լավ մարզիկներ ունենալ ապագայի համար: Այս դեպքում էլ ճկուն է մեր քաղաքականությունը, երեխայի ծնողները վճարում են այն սպորտաձևի համար, որին հաճախում է, այն ինչ այլ ակումբներում գնային քաղաքականությունն այլ է:

-Վերջին շրջանում մի գովազդային արշավ իրականացրեցիք, այն է՝ աղջիկը առյուծի գլխով թռիչքի պահին: Ինչո՞ւ հենց աղջկա մարմին, ի՞նչ գաղափար եք փոխանցում այս արշավով:

-Մեր մարքեթինգի ղեկավարը շատ հետաքրքիր գաղափարներ է ստեղծում ամեն անգամ, այս անգամ էլ: Կարծում եմ նա ցանկացել է ցույց տալ կնոջ ուժը, ուժեղ լինելը, եթե շատերը կարծում են, որ կինը չի կարող առաջնորդ լինել, չարաչար սխալվում են: Մրազվող կինը լրիվ այլ էներգետիկա ունի:

-Բոլոր ընկերություններին այս հարցը տալիս եմ՝ фишка-ն ո՞րն է:

-Ընտանեկան առողջ ապրելակերպը, միջավայրը: Քանի որ ընտանիքի հետ շփումն այսօր շատ քիչ է, սպորտային ակումբի նպատակներից  մեկն էլ ընտանիքներին այստեղ բերելն է, ամուսիններով կամ երեխայի հետ ժամանակ անցկացնելու համար հարմար առիթ է: Ինչի համար էլ այդքան հորդորում ենք երեխաներին, ընտանիքներին, ծնողներին գան մարզվելու: Ծնողը, եթե երեխային բերում է լողավազան, կարող է այդ ժամանակն օգտագործել իր մարզվելու համար: Կարծում եմ հայ կինը պետք է մի քիչ իր մասին էլ մտածի, դա ավանդական է, երբ կինն ամուսնանում է ու արդեն դառնում հոգսաշատ:

— Multi Wellness-ի մասին ինֆորմացիան ի՞նչ տարբերակներով է  հասանելի:

-Սոցիալական մեդիա դաշտում բավական ակտիվ ներկայացված է ակումբը, կայքը շուտով կլինի, որտեղ կտեղադրվեն բոլոր նորությունները և մարզումների մասին կարևոր ինֆորմացիան:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

«Արմենիա» հեռուստաընկերություն՝ «Լավագույն Հայկական բրենդ» -2020
«Ռադիո Վան» ռադիոկայանը՝  «Լավագույն Հայկական բրենդ»- 2020

Առնչվող գրառումներ

#ԳաՌուն է. Ինչպե՞ս գառան միս ուտելը դարձնել թրենդային. Աննա Սալոմե