1. Մինչև 1664 թ. Նյու Յորքը կոչվել է Նոր Ամստերդամ (Nieuw Amsterdam), որից հետո անգլիացիների գրավելուց հետո վերանվանվել է Նյու Յորք Յորքի դքսի պատվին:
2. Նյու Յորքը 1785 թ. հունվարի 11-ից մինչեւ 1790 թ. օգոստոսի 12-ը եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքը:
3. Նյու Յորքում է գտնվում աշխարհի ամենամեծ մետրոն, ունի 468 կայարան և օրվա ընթացքում տեղափոխում է 8 միլիոն մարդ:
4. Երկնաքերերի թվով առաջին տեղում է աշխարհում:
5. Նյու Յորքը ամենաբազմալեզու քաղաքն է աշխարհում, այստեղ խոսում են 800 լեզվով: Քաղաքում կան բոլոր ազգերի համար նախատեսված ռեստորաններ:
6. Նյու Յորքում Walmart սուպերմարկետ չկա, չնայած որ ընկերությունը աշխարհի բրենդերի ցուցակում 22-րդ տեղում է գտնվում:
7. Այստեղ կա երկնաքեր, որը պատուհաններ չունի:
8. Նյու Յորքը Վարշավայից հետո 2-րդ քաղաքն է, ուր մեծ թվով լեհեր են ապրում: Նյու Յորքում ավելի շատ չինացիներ կան, քան որևէ այլ ոչ ասիական քաղաքներում, և ավելի շատ հրեաներ, քան Իսրայելից դուրս որևէ այլ քաղաքում:
9. Այստեղ 7 անգամ ավելի հաճախ են սուրճ ըմպում, քան երկրի այլ շրջաններում:
10. Նյու Յորքում պահվում են աշխարհի ոսկու շերտերի քառորդ մասը:
Հեղինակ՝ Մարինե Գասպարյան