Տունը, որը դաձավ թանգարան, հետո ավելացավ սրճարանը. Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարան-սրճարան. Նարինե Մադունց
Տունը, որը դաձավ թանգարան, հետո ավելացավ սրճարանը. Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարան-սրճարան. Նարինե Մադունց

Տունը, որը դաձավ թանգարան, հետո ավելացավ սրճարանը. Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարան-սրճարան. Նարինե Մադունց

«Մայրս՝ Լուսիկ Ագուլեցին, ինչքան պահպանողական էր, այնքան էլ ազատ, անկախ էր, պայքարող ու առաջ նայող տեսակ՝ ճիշտ կենաց ծառի պես. ամուր արմատներ ունենալով՝ ապագայի ճյուղեր էր գցում: Եվ հենց այս կոնտեքստում ես որոշեցի թանգարան-սրճարանի լոգոն ընտրել շամշիկը, որը հայկական թռչնազարդն է, իսկ առասպելաբանության մեջ հայտնի է, որ թռչուններն են տիրել ժամանակին, ինչն էլ ասոցացնում եմ մորս հետ »,- ասում է Լուսիկ Ագուլեցու դուստրը՝ Աստղիկ Սամվելյանը:

Տունը, որը դաձավ թանգարան, հետո ավելացավ սրճարանը. Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարան-սրճարան. Նարինե Մադունց

Թե ի՞նչ ենք զրուցել Ագուլեցի տուն-թանգարան-սրճարնի մարքեթինգային գործունեության մասին, կարդացեք Նարինե Մադունցի հետ հարցազրույցը:

PR and Art Director at Լուսիկ Ագուլեցի-Lusik Aguleci Նարինե Մադունց

Տունը, որը դաձավ թանգարան, հետո ավելացավ սրճարանը. Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարան-սրճարան. Նարինե Մադունց

-Երևանում թրենդային է դարձել գրադարան-սրճարան, թանգարան-սրճարանը: «Ագուլեցի արտ-սրճարան»-ը մարքեթինգային ի՞նչ լուծումներով է տարբերվում:

-Այս տունը պատկանել է Լուսիկ Ագուլեցուն, բոլորն այդ մասին գիտեն, նա իր ամբողջ կյանքում ջանք է թափել հնարավորության սահմաններում պահպանել հայկական մշակութային մասնիկները: Երբ սրճարանի գաղափարը նոր էր, Ագուլեցու ընտանիքը մի քիչ վախ ուներ, նրանք ցանկանում էին, բայց վախենում էին, որ այն կվերածվի ռեստորանի, կդառնա ուտել-խմելու վայր, բայց  մեր թիմը հայտնվեց ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին: Մեզ համար շատ կարևոր էր պահպանել այդ էթիկան, մենք չէինք ցանկանում, որ սա դառնա այնպիսի վայր, որտեղ մարդիկ կգան խորոված ուտելու: Իսկ art cafe ունենալու գաղափարը ամենասկզբից առաջացել է նրա համար, որ մշակութային բոլոր մասնիկները հավաքվեն մեկ տեղում: Այս տանը՝ մեկ տանիքի տակ, դուք կարող եք գտնել մշակութային առարկաներ տարբեր ոլորտներից՝ հագուստեղեն,  զարդեղեն, զենքեր և այս ցանկում ինչու չլինի խոհանոցը՝ իրական հայկականը՝ ժամանակակից  շեշտադրումով: Մենք սրա վրա երկար ենք աշխատել, որպեսզի ունենանք յուրահատուկ, իր ուրույն ձեռագիրն ունեցող տարածք: Այստեղ այդքան էլ հեշտ չէ մարդկանց բերել, քանի որ մենք կենտրոնում չենք գտնվում, դրա համար էլ մենք օգտվում ենք տարբեր մեթոդներից մարդկանց ուշադրությունը գրավելու համար:

Տունը, որը դաձավ թանգարան, հետո ավելացավ սրճարանը. Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարան-սրճարան. Նարինե ՄադունցՏունը, որը դաձավ թանգարան, հետո ավելացավ սրճարանը. Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարան-սրճարան. Նարինե Մադունց

-Օրինա՞կ:

-Օրինակ՝ կարևոր գործիքներից մեկն իվենթներ կազմակերպելն է, չնայած որ բիզնեսի առաջնորդները կարծում են, որ այն միջոցառումները, որոնք գումար չեն բերում, անիմաստ գումարի կորուստ է, բայց իրականում սա շատ կարևոր և էֆֆեկտիվ ներդրում է նախագծի համար, պարտադիր չէ գումար աշխատել միջոցառումներից, դրանք կազմակերպվում են նրա համար, որ մարդիկ տեսնեն, որ կենդանի է տարածքը: Ինձ համար կարևոր է, որ այստեղ հանդես գան բարձրակարգ մշակութային գործիչները:

-Այսինքն՝ ինֆլուենսեր մարքեթինգն եք օգտագործում:

-Այո, որի հետ մեկտեղ, բնականաբար, օգտագործում ենք սոցիալական մեդիան, պիտի ուրախությամբ նշեմ, որ մեզ մոտ շատ լավ աշխատում է сарафанное радио-ն: Այժմ շատ կարևոր է մեդիան, ճիշտ է, այսօր բոլորը համացանցում են, բայց մեդիան նույնպես համացանցում է: Մենք հստակ գիտենք, թե ինչի մասին պետք է պատմենք, գիտենք, որ ունենք այն, ինչ չունեն ուրիշները: Ես հստակ գիտեի, թե ինչն է հետաքրքելու մարդկանց, զբոսաշրջիկներին, ինձ՝ որպես սփյուռքից մարդու, այսպիսի տարածքներն են գրավում: Սա այն տարածքն է, որտեղ մտնողը հոգևորով է պարուրվում:

Տունը, որը դաձավ թանգարան, հետո ավելացավ սրճարանը. Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարան-սրճարան. Նարինե ՄադունցՏունը, որը դաձավ թանգարան, հետո ավելացավ սրճարանը. Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարան-սրճարան. Նարինե Մադունց

Հաճախորդների տեսակ կամ ցանկ ունե՞ք:

-Մեր հաճախորդները տարբեր ոլորտներից են: Ճիշտ է մաքեթինգի շատ մասնագետներ ասում են, որ դա ճիշտ չէ, հարկավոր է կողմնորոշվել հարթակի հարցում: Իհարկե մեր հաճախորդները ստեղծագործողներ են, մշակույթի ոլորտից, կամ այս ոլորտների հետ կապ ունեցող: Հիմնականում երիտասարդներն են 25 տարեկանից մինչև 55 տարեկանը:

Կենտրոնից այստեղ հաճախորդ բերելու դժվարությունն ինչպե՞ս եք հաղթահարում:

-Սկզբում, բնականաբար, շատ դժվար էր, էն որ ասում են՝ «հոգիս գնում էր»(ծիծաղում է): Մեզնից շատ ժամանակ պահանջվեց հունի մեջ գցելու համար, այն ինչ, եթե կենտրոնում լիներ շրջանառության վրա ծախսվող ժամանակը կկրճատվեր: Բայց արդեն հասել ենք այն մակարդակին, որ հեռավորությունը չի վախեցնում մարդկանց: Փառք Աստծո, մենք լավ թիմ ունենք՝ Ագուլեցու տղան, աղջիկը, հարսը, թոռնուհին, որոնց հետ ես էլ, Ագուլեցի art cafe-ի կառավարիչ Կարենը և թանգարանի տնօրեն Արմենն արդեն ընտանիքի անդամ դարձած աշխատում ենք նույն հունով՝ մի «ալիքի» վրա: Այս ամենը ես «խայտառակ» սիրում եմ, ինձ մոտ մի քիչ ռոմանտիկ տրամադրություն է և ռոմանտիկ հարաբերություն այս գործի հետ, քանի որ ես չէի կարող իրացնել, այն ինչ չեմ սիրում, ես չէի կարող պատմել մի բանի մասին, որի մասին ես չեմ ուզում խոսել:

Մարքեթինգային շեշտն ի՞նչի վրա է դրված:

-Այստեղ յուրահատուկ կոլորիտ, շունչ, էներգետիկա կա, ինձ դժվար կլինի ասել, թե շեշտը դրել ենք դիզայնի վրա, այս տունը մնացել է այնպիսին, ինչպես կար, ինչպես ապրել է Լուսիկ Ագուլեցին, քանի որ սա Լուսիկ Ագուլեցու կենսակերպն է եղել, իհարկե մենք, հարմարավետության առումով, ինչ որ բաներ փոխել ենք,  բայց այստեղ Ագուլեցին  50 տարի է անկացրել՝ հավաքելով տարբեր ցուցանմուշներ: Այստեղ մի տեղ է, որն ամբողջությամբ շնչում է մշակույթով, կարևոր չէ հայ է, թե այլ ազգ հաճախորդը, այս մշակույթը միավորում է նրանց, մենք՝ բոլորս, զգում ենք հյուրերից, որ երկխոսություն այստեղ կա:

Տունը, որը դաձավ թանգարան, հետո ավելացավ սրճարանը. Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարան-սրճարան. Նարինե ՄադունցՏունը, որը դաձավ թանգարան, հետո ավելացավ սրճարանը. Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարան-սրճարան. Նարինե ՄադունցՏունը, որը դաձավ թանգարան, հետո ավելացավ սրճարանը. Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարան-սրճարան. Նարինե Մադունց

-Խաղանիշը (ֆիշկաներ)  ո՞րն է:

Տունը, որը դաձավ թանգարան, հետո ավելացավ սրճարանը. Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարան-սրճարան. Նարինե Մադունց-Մենք այնքան «ֆիշկաներ» ունենք, որ դժվարանում եմ ասել, ամբողջ տունն է «ֆիշկա» (ժպտում է): Թանգարան մտնողը կարող է ձեռք տալ իրերին, ոչ մի թանգարանում չի թույլատրվում ձեռք տալ թանգարանային նմուշների , այստեղ կարող է վերցնել նույնիսկ քարե դարից իր, այստեղ կան շատ հին հայկական զարդեր և հագուստներ, որոնք կարող են հագնել և նկարվել, սակայն մենք աշխատում ենք շեշտը չդնել սրա վրա, քանի որ շատ ափսոսում ենք, որ հագնելիս կվնասեն: Մեր խաղանիշը նաև այն է, որ հաճախորդը նստած է արթ-սրճարանում, բայց շրջապատված է թանգարանային ցուցանմուշներով: Մեզ մոտ չկա արհեստական դիզայն, մեզ մոտ ամեն ինչը թանգարանային ցուցանմուշներ են, այստեղ՝ այգում, դրված են քանդակներ, որոնք Լուսիկ Ագուլեցու ամուսնու՝քանդակագործ  Յուրի Սամվելյանի աշխատանքներն են, այստեղ ցուցադրված են նաև Ագուլեցու նկարած գեղանկարները:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Նվազագույնը 60 ժամ յուրաքանչյուր ակնոցի համար. հայկական Twinz բրենդի հաջողության գաղտնիքը
Տեկիլա, գուակամոլե… մեքսիկական աուրա Հայատանում. Արփինե Զուրֆլուհ

Առնչվող գրառումներ

Քաղաքական իմիջ․ ինչպե՞ս են ստեղծվում քաղաքական գործիչների կերպարները․ Նվարդ Մելքոնյան