Ինչպիսի՞նն էր մարքեթինգը Հին աշխարհում
Ինչպիսի՞նն էր մարքեթինգը Հին աշխարհում

Ինչպիսի՞նն էր մարքեթինգը Հին աշխարհում

 

Մարքեթինգի պատմությունը հասնում է մինչև Հին աշխարհ:

Չէ որ մարքեթինգն առաջացել է ձեռնարկատիրության և առևտրի զարգացմանը զուգահեռ: Շուկայի զարգացմանը զուգահեռ սկսել են զարգանալ մարքեթինգային որոշ տարրեր, ինչպիսիք են, օրինակ, գնագոյացում և գովազդ: Հին Եգիպտոսից հայտնի են պապիրուսի վրա արված գովազդային գրառումներ, անգամ գրանիտային աղյուսների վրա փորագրված գովազդներ կան: Իսկ Հին Հունաստանում և Հին Հռոմում մարքեթինը սկսեց ավելի ժամանակակից տարրեր ներառել: Արտադրությունը կենտրոնացած էր պահանջարկի վրա:

Ինչպիսի՞նն էր մարքեթինգը Հին աշխարհում

Կատարելագործվել էին վաճառքի մեթոդները` սկսել էին հաջող կիրառել գովազդն ու փիառը: Ի դեպ` գովազդները հեշտությամբ կարող էին մրցակցել ժամանակակիցների հետ: Օրինակ` մեզ հասած գովազդներից է.

«Чтоб глаза сияли, чтоб алели щеки, чтоб надолго сохранялась девичья краса, разумная женщина будет покупать косметику по разумным ценам у Экслиптоса».

Ժողովրդավարության զարգացման հետ այդ երկրներում մարքեթինգային տարրեր օգտագործվեցին նաև քաղաքականության մեջ: Հենց Հին Հունաստանում էլ ստեղծվեցին առաջին տեսական աշխատությունները տնտեսագիտության և մարքեթինգի մասին: Օրինակ` Արիստոտելը տնտեսագիտության մասին իր աշխատություններում մի շարք խորհուրդներ է տալիս գնագոյացման մասին և առաջին անգամ շրջանառության մեջ է դնում այն միտքը, որ արտադրանքի գինն ու արժեքը պարտադիր պայման են այն դրա դիմաց գումար ստանալու համար: Միջազգային մարքեթինգի սկզբնավորողները համարվում են հույները: Նրանք սկսեցին ներմուծել ապրանքատեսակներ, որոնց արտադրությունը տեղում մատչելի չէր և սկսեցին արտահանել սեփական արտադրության ապրանքներ: Այս ժամանակաշրջանում են սկսվել գնապայքարները: Եթե Հին Հունաստանի արտադրանքներն առանձնանում էին բարձր որակով և բավականին թանկ էին, ապա, օրինակ, Կարթագենի արտադրանքներն ավելի ցածր որակի էին ու մատչելի: Եվ այդ արտադրանքները սկսեցին մեծ պահանջարկ ունենալ և վաճառվել բոլոր շուկաներում:

Ինչպիսի՞նն էր մարքեթինգը Հին աշխարհում

Հեղինակ՝ Ժաննա Ավագյան

Մարքեթինգային արշավները սպորտային խաղերի ժամանակ. 8 միլիոն վաճառված մարզաշապիկ մեկ ամսում
Այն, ինչ չգիտես Nike-ի մասին

Առնչվող գրառումներ

Այն, ինչ չգիտես Սանտորինիի մասին